f

Անկախ

Չիչոյանը արձակուրդ է գնացել, Ջհանգիրյանը որոշումներ կայացնելու համար ձայնի խնդիր ունի․armdaily.am


Բարձրագույն դատական խորհուրդը լուրջ խնդրի առաջ է հայտնվել։ Բանն այն է, որ այսօրվանից արձակուրդ է գնացել ԲԴԽ դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանը, ով նախորդ շաբաթ միացավ իրավաբան-գիտնականներին եւ իր վճռական ձայնով Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվեցին։

Իշխող քաղաքական մեծամասնության կողմից ընտրված գիտնական անդամները ընդամենը 5-ն են, իսկ ԲԴԽ-ում որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է 6 ձայն։ Եթե նախորդ անգամ այդ 6-րդ ձայնը ապահովել է Չիչոյանը, այժմ նա չկա։ Իսկ ԲԴԽ դատավոր անդամներից Անի Մխիթարյանը եւ Ստեփան Միքայելյանը ապացուցել են, որ չեն դավաճանելու դատական համակարգի շահերին։ ԲԴԽ դատավոր մյուս անդամն էլ՝ Մեսրոպ Մակյանը, covid-19-ով է վարակվել, իսկ Վարդազարյանի լիազորությունները կասեցված են։ Փաստորեն՝ ստացվում է, որ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը լուրջ խնդրի առաջ է կանգնել՝ որոշումներ ընդունելու համար։

Այսօր ԲԴԽ-ի հերթական նիստն է, որի օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունն է։ ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանի դատավորի տեղի համար առաջադրվել է 4 դատավոր՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը, Վարչական Վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանը, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանը։

Վճռաբեկում թափուր հաստիք էր առաջացել Վարդան Ավանեսյանի թոշակի գնալուց հետո, այժմ ԲԴԽ-ում պետք է առաջադրված թեկնածուներից ընտրեն 3-ին, որպեսզի նրանց ներկայացնեն խորհրդարանին։

Արդեն խորհրդարանում 2/3 ձայնով կընտրվի Վճռաբեկ դատարանի դատավոր։ Նկատենք, որ նախորդ անգամ ԲԴԽ-ն չէր կարողացել ձեւավորի եռյակ, որպեսզի ներկայացնի խորհրդարանին։ Մեծ հարց է՝ այս անգամ կհաջողվի երեք թեկնածու ընտրել, թե ոչ։

ԲԴԽ Գագիկ Ջհանգիրյան Վճռաբեկ դատարան

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին