Քեմբրիջի և Սասեքսի դքսերին նկատել են միասին զրուցելիս, երբ նրանք հեռանում էին իրենց պապի ՝ Էդինբուրգի դուքսի հուղարկավորությունից:
Սա եղբայրների առաջին հանրային հանդիպումն է այն բանից հետո, երբ արքայազն Հարրին հրաժարվեց թագավորական պարտականություններից ավելի քան մեկ տարի առաջ:
Անցյալ ամիս արքայազն Հարրին ակնարկեց իր ու արքայազն Ուիլյամի միջև շարունակվող դժվարությունների մասին: Օփրային տված հարցազրույցում նա ասաց, որ երկուսն էլ «տարբեր ուղիների» վրա են, և որ «հարաբերություններն այս պահին սառած են»:
Նշենք, որ երկրորդ երեխային սպասող արքայազն Հարրիի հղի կինը՝ Մեգանը, իր բժշկի խորհրդով չի մասնակցել հուղարկավորությանը, փոխարենը մնացել է Կալիֆոռնիայում գտնվող իրենց տանը:
Արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունից հետո Ուիլյամին ու Հարրիին նկատել են զրուցելիս
Կարդացեք նաև
- Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան
- Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
- Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)