f

Անկախ

Իշխանությունների դիսկուրսն իր լսարանի հանդեպ ազնիվ չէ. Վահրամ Միրաքյան


Խնդիրն իշխանության առաջարկած դիսկուրսն է:

Չնայած ես հումանիտար եմ, բայց կարծում եմ տրամաբանության վրա շեշտրադրում անելն իմ ուժեղ կողմերից է: Եկեք տրամաբանորեն նայենք:

Հեղափոխությունից հետո իշխանությունը դիսկուրս առաջարկեց տնտեսական հեղափոխության մասին: Թե բա հիմա սկսվում է տնտեսական հեղափոխությունը: Հետագայում շատ արագ մոռացվեց էդ քարոզչական թեզը, քանի որ գործն այլ բան էր հուշում, քան քարոզչությունը:

Հեղափոխության ընթացքի ու հետագա ամիսների հիմնական դիակուրսը «նախկին հանցագործների» դատապարտման խոստումն էր: Մի քանի քարոզչական պրոցեսից բացի պրակտիկորեն ոչինչ չիրականացվեց: Էս «նախկիններին դատելու» քարոզչական թեզը շատ լավ է աշխատում, դրա համար սպասվող ընտրությունների համար նորից մտցրել են շրջանառության մեջ:

Քարոզչական կարևոր թեզ էր նախկին կոռուպցիոն կադրերի փոխանակումը երիտասարդներով: Արդյունքում գրեթե ոչ մի նախարար կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա երկար չմնաց իր պաշտոնին, քանի որ ամեն ինչ պռավալ տվեցին ու արդյունավետությունն ավելի վատ էր, քան նախկին կոռուպցիոներների ժամանակ էր:

Ցուցակը կարելի է շարունակել, դուք էլ կարող եք ավելացնել, բայց իմ համար ամենամեծ խնդիրն Արցախի թեմայով դիսկուրսի փոփոխությունն էր:

Պատերազմից առաջ ու ընթացքում «Արցախը Հայաստան է և վերջ», «Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են Ցեղասպանությունը», «Մենք տեր ենք մեր հայրենիքին», «սա մեր Ավարայրն է» ու հանկարծ պատերազմից հետո լռություն կամ ավելի վատ՝ արդարացումների փորձեր, որ Արցախը մեկա մեր հայրենիքը չէր, Քարվաճառը հայկական չի, Շուշին դժգույն էր և այլն:

Եթե Քարվաճառը Հայաստան չի կամ Շուշին պետք չի, պատերազմի ընթացքում ինչու՞ էիք այդ նույն հայրենիքը պահելու կոչեր անում, իսկ հիմա էլ մեծ ակցիա է սկսվել, «դժգույն Շուշին» ձեր կոչերով պաշտպանելու գնացած ու զոհված տղաների գերեզմաններին ծաղիկներ դնելու միջոցառումների տեսքով:

Ուր կորան Թուրքիայի ու Ադրբեջանի թեմայով քարոզչական թեզերը, թե նրանք Ցեղասպանությունն են շարունակում, հիմա վե՞րջ, էլ չե՞ն շարունակում, մի քանի ամսում փոխվեցի՞ն:

Եթե զուտ տրամաբանորեն նայենք, խնդիրը իշխանությունների առաջարկած դիսկուրսն է, որն իր լսարանի նկատմամբ ազնիվ չէ: Բայց մենք գիտենք, որ քարոզչությունը հիմնականում հաղթում է տրամաբանությունը, ընենց որ, այդ հարցում էլ ես առանձնապես փոփոխությունների հույսեր չունեմ, քանի դեռ չկա այլ՝ ավելի ուժեղ ու ազնիվ քարոզչություն:

Խնդիրն իշխանության առաջարկած դիսկուրսն է: Չնայած ես հումանիտար եմ, բայց կարծում եմ տրամաբանության վրա շեշտրադրում...

Опубликовано Ваграмом Миракяном Воскресенье, 18 апреля 2021 г.

ՖԲ Գրառում Արցախ իշխանություններ

Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Ավելին
Ավելին