Իտալիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում մրցեց «Տորինոյի» հետ:
Հենց մեկնարկում` 3-րդ րոպեին, «Ռոման» առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Բորխա Մայորալը:
Երկրորդ խաղակեսում «Տորինոն» նախ հավասարեցրեց հաշվի տարբերությունը, այնուհետև առաջ անցավ: Տանտերերի կազմում աչքի ընկան Առնալդո Անտոնիո Սանաբրիան, Սիմոնե Ձաձան և Թոմաս Ռինկոնը: «Տորինո»-«Ռոմա»` 3:1:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոիմայի» մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսում:
Այս տուրից հետո էլ «Ռոման» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 7-րդ տեղում է: