The Sun պարբերականի փոխանցմամբ՝ արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, որոնք ավելի վաղ հրաժարվել էին իրենց տիտղոսներից, վերջին անգամ որպես թագավորական ընտանիքի անդամներ հանրային միջոցառման են մասնակցել: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ զույգը Ուեսթմինսթերյան աբբայությունում մասնակցել է Համագործակցության օրվա կապակցությամբ մատուցված պատարագին:
Միջոցառմանը մասնակել են նաև Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, արքայազն Չարլզը, արքայազն Ուիլյամը և նրա կինը`Քեյթ Միդլթոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա ընկերուհին` Քերի Սիմոնսը: