f

Անկախ

Հարյուրամյա հայկական գրաֆիկա. 150 արվեստագետների մասնակցությամբ եզակի ցուցադրություն Գյումրիում


Սթ ապրիլի 17-ին Գյումրու «Սթիլ» գրաֆիկայի թանգարանում տեղի ունեցավ «Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցադրության ավարտական էքսպոզիցիան: Ցուցադրությունն իր տեսակի մեջ ամենամեծն էր Հայաստանում. ներկայացված էին ավելի քան 150 նկարիչների ու քանդակագործների մոտ 400 ստեղծագործություններ: Հայաստանցի արվեստագետներից բացի ցուցադրված էին նաև հայազգի արվեստագետներ աշխարհի շուրջ 15 երկրներից՝ այդ թվում Բրազիլիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից։  

«Ցուցադրությունն առանձնանում է թե գաղափարախոսությամբ, թե մասնակիցների ներգրավվածությամբ, թե ոճական բազմազանությամբ և թե ժամանակագրությամբ:  Այն եզակի է նաև նրանով, որ մշակութային երկխոսություն է ստեղծում հայկական գրաֆիկական արվեստի դասականների և դեռևս կայացման փուլում գտնվող երիտասարդ արվեստագետների միջև՝ հնարավորություն տալով վերջիններիս մտնել կերպարվեստի շուկա, զարգացնել և արդիականացնել այն:  Անկախ համավարակով և ապա պատերազմով պայմանավորված մարտահրավերներին՝ դեկտեմբերին կայացած ցուցադրության պաշտոնական մեկնարկից ի վեր թանգարան են այցելել ավելի քան 3500 արվեստագետներ և արվեստասերներ Հայաստանի տարբեր մարզերից և քաղաքներից, ինչպես նաև արտերկրից»,- նշում է «Սթիլ» գրաֆիկայի թանգարանի հիմնադիր, տնօրեն, ցուցադրության համադրող Արտուշ Մկրտչյանը։ 

Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ Հայաստանում գործող կերպարվեստի տարբեր թանգարաններից, մշակութային հիմնադրամներից, ինչպես նաև ցուցադրված արվեստագետներ և արվեստասերներ։ 

Միջոցառման պաշտոնական բացմանը հաջորդեց քննարկում Հայաստանում գրաֆիկական արվեստի զարգացման ուղղությունների և հեռանկարների մասին։

Ցուցադրությանը ներկայացված հայկական դասական գրաֆիկայի ականավոր գործիչների շարքում են Հակոբ Կոջոյանը, Մինաս Ավետիսյանը, Գառզուն, Գրիգոր Խանջյանը, Գոհար Իսայանը, Հակոբ Անանիկյանը, Անժելա Սարգսյանը, Կամո Նիգարյանը և այլք։ Ժամանակակից արվեստագետներից են Սարգիս Համալբաշյանը, Արարատ Սարգսյանը, Արման Գրիգորյանը, Լիլիթ Նիկողոսյանը, Վահան Թոփչյանը, Արման Համբարձումյանը, Կեվորգ Քասաբյանը, Անի Հովակը և այլն։ 

Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ 

Մայիսի 15-ին թանգարանը կներկայանա «Վերադարձ դեպի ապագա» նոր ցուցադրությամբ։ 

«Սթիլ»-ը առաջին և միակ գրաֆիկայի թանգարանն է Հայաստանում։ Այն պաշտոնապես իր դռներն է բացել 2019 թ. օգոստոսի 25-ին։ Թանգարանի շտեմարանը պարունակում է 17-21-րդ դարերի մոտ 6000 գրավյուրաներ, 300 հայկական դասական ու ժամանակակից արվեստագետների գրաֆիկական թերթեր, 1930-1960 թվականների խորհրդային ֆիլմերի  մոտ 350 կինոաֆիշներ: Հավաքածուն համալրվել է մոտ 2000 խորհրդային ապակու հավաքածուով, որը եզակի է և միակը  հետխորհրդային տարածքում:

Գյումրի

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին