Չինաստանի Ֆուցզյան քաղաքում գտնվող Xinjia Express հյուրանոցի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի: Այս մասին հայտնում է People Daily պարբերականի թվիթերյան միկրոբլոգը՝ վկայակոչելով որոնողափրկարարական խմբի տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն:
Առկա տեղեկություններով՝ մարտի 10-ի առավոտյան փրկարարներին հաջողվել է գտնել և փլուզված շենքի փլատակների տակից 59 մարդ դուրս բերել, որոնցից 16-ն արդեն մահացած են եղել: Բացի այդ, հիվանդանոցում մահացել է ևս երկու տուժած:
Ինչպես հայտնի է, այժմ 12 մարդ դեռևս փլատակների տակ է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանում փլուզվել է Xinjia Express Hotel հյուրանոցը: Տեղական իշխանությունների տվյալներով՝ փլուզման ժամանակ շենքում գտնվել է մոտ 70 մարդ: