52 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրիտանացի դերասանուհի Հելեն ՄաքՔորին, որ Հարրի Փոթերի ֆիլմերում մարմնավորում էր Նարցիսա Մալֆոյին: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է նրա ամուսինը, դերասան և պրոդյուսեր Դեմիեն Լյուիսը:
«Կոտրված սրտով ես պետք է հաղորդեմ, որ քաղցկեղի դեմ հերոսական պայքարից հետո մի գեղեցիկ և ուժեղ կին՝ ինչպիսին Հելեն ՄաքՔորին էր, կյանքից հեռացավ ՝ շրջապատված սիրով և ընկերներով: Նա հեռացավ այնպես, ինչպես ապրում էր` անվախ», - հայտարարել է Լյուիսը:
ՄակՔորին Մեծ Բրիտանիայում սիրված էր նաև որպես բեմական դերասանուհի: Մասնավորապես, նա խաղացել է Շեքսպիրի պիեսներում, ինչպես նաև Անտոն Չեխովի «Քեռի Վանյան» ստեղծագործության հիման վրա բեմականացումներում՝ Լոնդոնի Ալմեյդա թատրոնում և «Ճայը» ՝ Մանչեսթերի Թագավորական թատրոնում: