f

Անկախ

«Առաջիկա ընտրություններում ընդդիմությունը դատապարտված է հաղթել »․ ՀՀ նախկին վարչապետ


ՀՀ նախին վարչապետ, պետական-քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանը սկզբունքորեն դեմ է ընտրությունների ճանապարհով Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն, որովհետև համոզված է, որ ժողովրդին դավաճանած և խայտառակ պարտություն կրած իշխանությունը չի կարող նույնիսկ հավակնել ընտրություններով իր լեգիտիմությունն ամրապնդելու կամ ստուգելու իրավունքին:

«Նման իշխանությունը պետք է հեռացվի և կանգնի օրենքի առջև պատասխանատվության: Դա չի կարող արվել ընտրության միջոցով: Հասարակությունը, ժողովուրդը պետք է մերժեր այս իշխանությանը, և սա անհրաժեշտ է նախ և առաջ մեր զավակներին, մեր պատմությանը, որպեսզի վաղը որևէ մի կառավարչի մտքով անգամ չանցնի, որ կարող է իր ժողովրդին դավաճանել: Ընտրությունների միջոցով այս իշխանությանը հեռացնելը նույնիսկ պատմական սխալ է»:

Հարությունյանը գտնում է, որ իրավիճակից դուրս գալու լավագույն ելքն այս իշխանության հրաժարականին հասնելն է ճնշման միջոցով, ապա ժամանակավոր կառավարության ձևավորումը, որը պետք է մեղմի հանրային լարված մթնոլորտը, ձեռնարկի ամենահրատապ օպերատիվ քայլերն արտաքին և ներքին առկա սպառնալիքների  պարագայում իրավիճակը հավասարակշռելու նպատակով: Մեկամյա ‹‹դադարը››, ըստ նրա, անհրաժեշտ է նաև հետևյալ  առումով․ ակնհայտ է, որ  մենք կանգնած ենք մեր հավաքական ապագան  կանխագծելու անխուսափելի անհրաժեշտության առջև, իսկ այն պահանջում է մեր անցած ուղու, և հատկապես վերջին  տարիների,  գիտակցված և  անաչառ վերլուծություն, որը մեզ հնարավորություն կտա հասկանալու՝ որո՞նք են այն  ինստիտուցիոնալ  լուծումները, որոնք կարող էին ստեղծել  երկրի  դինամիկ և անվտանգ զարգացման  անշրջելի իրավաքաղաքական նախադրյալները՝ միաժամանակ զերծ պահելով այսօրվա ողբալի իրավիճակում կրկին հայտվելու հեռանկարից:

Նմանատիպ օգտակար  քննարկումներ հանրության շրջանում, նրա պնդմամբ, հնարավոր է բացառապես   հանդարտ, քաղաքականապես ոչ բևեռացված  հանրային միջավայրում, ինչը պետք է ապահովեր ժամանակավոր կառավարությունը: 

«Մինչդեռ առաջիկա սպասվող նախընտրական զարգացումներում նման հանրային դիսկուրսն ուղղակի բացառված է: Այդ է  վկայում  նաև վարչապետի վերջին ելույթը խորհրդարանում:  Այդուհանդերձ ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ ընտրություններ չեն  լինելու,  քանի որ նույնիսկ ողջ վարչական և կրիմինալ  ռեսուրսի կիրառման պարագայում  Նիկոլ Փաշինյանի իշխանական  հնարավորությունները, խորհրադարանում   նրա քաղաքական հենարանի առոմուվ,  էապես նվազ են լինելու նրանից, ինչ նա ունի այսօր»:

Եթե, այնուամենայնիվ, լինեն ընտրություններ, ապա, ըստ նրա, հավանականությունը քիչ չէ, որ մենք, անկախ ընտրությունների արդյունքներից, կհայտնվենք ավելի խորը փոսում

Նախընտրական փուլում, ըստ Հարությունյանի, ոչ մի ռացիոնալ միտք, գաղափար չի դրվելու շրջանառության մեջ, փոխարենը լինելու է կոմպրոմատների, ցեխի  և ընտրակաշառքի աննախադեպ առատություն: Հայաստանի ինքնիշխան և հուսալի ապագային նվիրված  քննարկումների փոխարեն հանրությունը  հների, սևերի և սպիտակների մասին   իշխանությունների նախաձեռնած անպտուղ, ոչինչ չասող   և   ցածրակարգ պոպուլիզմի ականատեսը կլինի: Արդյունքում, անկախ  արդյունքներից, ընտրական գործընթացից հանրությունը դուրս է գալու  է՛լ ավելի է ջլատված, թունավորված  և միմյանց նկատմամբ ատելությամբ լցված։  Հարությունյանը համոզված է՝ ճգնաժամը, որում մենք հայտնվել ենք օրվա իշխանությունների ձեռամբ, է՛լ ավելի կխորանա:  

«Ընտրությունների արդյունքներով Նիկոլի վերարտադրվելը կնշանակի հայոց պետականության  վերջը: Ընդդիմության հաղթանակի պարագայում (որում ես դյուզն անգամ չեմ կասկածում) նորընտիր իշխանությունները ստիպված են լինելու սարսափելի ջանքեր գործադրել  հանրային կյանքում լարվածությունը մեղմելու,  անվտանգային սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ հրատապ քայլեր ձեռնարկելու առումով և, ըստ էության, հետընտրական լարված մթնոլորտը, գումարած ընթացիկ խնդիրների ծավալը և  ընդգրկուն լինելը  ‹‹խեղդելու են›› նորընտիր կառավարությանը՝  օբյեկտիվորեն նվազեցնելով երկրի երկարաժամկետ  զարգացման  անհրաժեշտ ինստիտուցիոնալ  նախադրյալներ ձևավորելու շուրջ հանրային քննարկումներ  նախաձեռնելու  նրա ռեսուրսը››:

Հարությունյանի խոսքով՝ դա չի նշանակում, որ կառավարությունն այդ նախադրյալների ձևավորման խնդիրը չի հռչակի որպես առաջնահերթություն և  ձեռնամուխ չի լինի դրանց մշակումներին, սակայն նմանատիպ  երկարաժամկետ ծրագրային լուծումների հաջողությունը  հաճախ պայմանավորված է լինում նրանով, թե  դրանց մշակումների փուլում որքանով է ներգրավված հանրությունը: Այլ կերպ ասած՝  որքանով են իշխանությունները ներառական: ‹‹Ցավոք, հետընտրական թե՛ ներքին և թե՛ արտաքին զարգացումները կարող են կաշկանդել ինշխանությունների նման հնարավորությունը և լուրջ խոչնդոտներ ստեղծել այսօրվա փոսից դուրս գալու  գործում»:

Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, փորձառու գործիչը համոզված է՝ Փաշինյանը հաղթելու հնարավորություն չունի: Նա հիշեցնում է, որ 2018 թվականի դեկտեմբերին, երբ Փաշինյանը գտնվում էր իր փառքի գագաթնակետին, ընտրողների ընդհանուր թվի 50-53 տոկոսը չէր մասնակցել ընտրություններին: «Չմասնակցողները ոչ թե մերժում էին նախկիններին կամ մյուսներին, այլ նախևառաջ դեմ էին Փաշինյանին»,-արձանագրում է նա՝ ընդգծելով, որ այդ ժամանակ Փաշինյանին ձայն է տվել ընտրողների ընդհանուր թվի միայն 32 տոկոսը:

Հարությունյանը հարց է բարձրացնում՝ 2018 թվականից հետո որևէ ոլորտում նույնիսկ չնչին ձեռքբերում չարձանագրած, պատերազմում էլ խայտառակ արդյունքներ գրացած իշխանությունն ինչպե՞ս կարող է վերընտրվել։

«Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ստիպված, պարագաների բերումով է գնում ընտրության՝ ունենալով ամենացածր վարկանիշը: Հետևաբար նա փորձում է իր հրապարակային ելույթներով իր թիմակիցներին ոգևորել՝   ցույց տալով իր  ‹‹համարձակությունն ու խրոխտ կեցվածքը››։ Նրա միակ հույսը վարչական ռեսուրսի կիրառումն է, բայց ես նույնիսկ այդ դեպքում վստահ եմ, որ նա հաջողություն չի ունենա»:

Եթե,  այնուամենայնիվ, այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանը ստանա աջակցություն և վերարտադրի իր իշխանությունը, ապա, ըստ Հարությունյանի, դա նշանակում է, որ մեր հասարակությունն այլ ճակատագրի արժանի չէ:

«Այդ մարդը մեր երկիրը դրել է թուրք-ադրբեջանական զոհասեղանին Ո՞նց կարելի է վստահել մի մարդու, որը ոչ միայն տապալեց կորոնավիրուսի դեմ պայքարը (կորոնավիրուսի զոհերի թիվն արդեն համաչափելի է պատերազմի զոհերի թվին)», պատերազմը, խորտակեց այդքան երիտասարդների կյանքը, այդքան ընտանիքների ճրագը մարեց, այլև մեր երկիրը կանգնեցրեց նոր, անշրջելի վտանգավոր սպառնալիքների առջև»:

Առաջիկա ընտրություններն, ըստ Հարությունյանի, «Նիկոլի և չնիկոլի» ընտրություններ չեն, այլ Հայաստանի պետականության լինել-չլինելու ընտրություններ:

«Ընտրողը մի հարցի պատասխան պետք է տա՝ ուզում է իր երկիրը տեսնել որպես տարածաշրջանում դինամիկ զրագացող երկի՞ր, Հարավային Կովկասի Իսրայե՞լ, թե՞ սրա-նրա ոտքի տակ ընկած մի տարածք: Այստեղ ռիսկերն այնքան բարձր են, որ ոչ ոք իրավունք չունի  սխալվել»:

Այնուամենայնիվ, եթե ընտրական գործընթացն իրականություն դառնա, ու՞մ է սատարելու Հարությունյանը։ Պատասխանում է, որ անվերապահ կսատարի ընդդիմությանը և առաջին հերթին՝ փորձառու և մասնագիտական կարողություններով օժտված թիմին և նրա առաջնորդին:  «Պետք է ձևավորվեն որակյալ ընդդիմադիր քաղաքական թիմեր: Առանց սխալվելու  կարող ենք պնդել, որ Հայաստաում երբևէ ընդդիմությունն այսքան որակյալ, փորձառու և հմուտ կադրերով հագեցած  չի եղել, քան այսօր: Սա այն ծանրակշիռ կապիտալն է, որը պետք է դրվի  քաղաքական շրջանառության մեջ»:

Միաժամանակ կարծում է, որ ընտրություններում հաջողության հասնելու համար շատ կարևոր է ընդդիմադիր հատվածի վարքագիծը: Ըստ նրա՝ ընդդիմության ներայացուցիչները պետք է խուսափեն այնպիսի քայլերից և քաղաքական նախաձեռնություններից, որոնք կխանգարեն ընդդիմությանն առավելագույն ձայներ հավաքել:

«Ընդդիմությունը դատապարտված է հաղթելու: Հաղթել տվյալ պարագայում նշանակում է ընտրությունների արդյունքներով ստանալ այնքան կողմ ձայներ, որն  իրավունք կտա ընդիմությանը ձևավորել կառավարություն, այդ թվում նաև՝ կոալիցիոն: Հետևաբար ընդդդիմադիր ուժերը պարտավոր են   լուրջ վերլուծել  ընթացիկ իրավիճակը և քաղաքական կոնյուկտուրան և անհրաժեշտության դեպքում անգամ   միավորվել  մեկ ընտրական բլոկում՝  հնարավորություն ունենալով  ապահովել  ընդհուպ մինչև 50+1 տոկոս ձայներ, քանի որ առանձին-առանձին  հանդես գալով և ավելի քիչ քվե ստանալով  կարող են  ակամայից նպաստել  գործող իշխանության հաղթանակին՝  Փաշինյանի վերարտադրվելուն»:

Հետևաբար, Հարությունյանը գտնում է, որ ընդդիմադիր ընտրազանգվածը, որն անհամեմատ ավելի մեծ է, քան Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների քանակը, չպետք է տրոհվի կամ փոշիանա տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերի ազդեցության տակ, իսկ դրա համար անհրաժեշտ կլինի հիմնական ազդեցիկ ընդդիմադիր ուժերին և գործիչներին, որոշ բացառությամբ, միավորվել և դառնալ  մեկ միասնական պլատֆորմ:

Անդրադառնալով Հայրենիքի փրկության շարժման գործունեությանը՝ Հարությունյանը նախ հիշեցնում է, որ Շարժման մեջ ընդգրկված ուժերը  դեմ են ընտրությունների միջոցով օրվա իշխանությունից ազատվելու մարտավարությանը,  քանի որ համոզված են, որ դա չէ ազգային աղետը հաղթահարելու ճիշտ ճանապարհը: Բայց եթե արտահերթ ընտորթյունները դառնում են անխուսափելի, ապա Շարժման մասնակիցները չեն կարող  լինել քաղաքական զարգացումների դիտորդ:   

«Շարժմանը երբեմն ներկայացվում են պահանջներ, թե դուք հետևողական չեղաք ձեր գաղափարներին, վճռական չեղաք և այլն: Շարժմանը չհաջողվեց իրականացնել իր խնդիրը, քանի որ իր առջև կանգնած էր մի անբացատրելի երևույթ, որի անունը Նիկոլ է: Մեզ համար դա անծանոթ, ոչ մարդկային, բարոյական ոչ մի չափանիշի մեջ չտեղավորվող երևույթ է: Մենք չէինք կարող պատկերացնել, որ մարդը, որ 5000 հոգու ուղղակի տարել, մատաղ է արել, դեռ կարող է հոխորտալ, ասես ոչինչ չի եղել: Մենք չէինք կարող ենթադրել, որ քիչ թե շատ բարոյականություն ունեցող որևէ տղամարդ  հանուն իշխանության թույլ կտա, որ  իր և իր ընտանիքի հասցեին համատարած հայհոյանքներ հնչեն: Մենք նման երևույթին օբյեկտիվորեն պատրաստ չէինք»:

Մյուս խնդիրը, որը նույնպես անսպասելի ու անհասկանալի էր Շարժման համար, ըստ Հարությունյանի, հասարակության կրավորական կեցվածքն էր:

«Տրանսպորտի գինը 100-ից 150 դարձելու համար քաղաքն արդեն «ականջների վրա էր կանգնում»: Բայց ու՞ր է այդ հասարակությունը Արցախի կորստի, այսքան զոհերի ժամանակ: Անշուշտ դժվար է պարտված զգալ և դեռ պետք է ուսումնասիրել, վերլուծել նման  ոչ ստանդարտ  իրավիճակներում  մեր  քաղաքացիների  վարքագծի պատճառները»:

Ինչ վերաբերում է Շարժմանն ուղղված մեղադրանքներին՝ վճռական չլինելու հետ կապված, Հարությունյանը հիշեցնում է, որ իրենց պաքարն ի սկզբանե դրված է եղել Սահմանադրական ճանապահի վրա։   

«Մարդիկ ուզում են տանը նստել, ոչինչ չանել, բայց մյուսները գնան, ջարդեն, փշրեն, ու եթե ստացվի, գան ասեն՝ ապրեք, եթե ոչ, իրենք որևէ պատասխանատվություն չկրեն։ Ես դրան դեմ եմ և գտնում եմ, որ Շարժման ամենամեծ առանձնահատկությունն այն էր, որ այն գնում էր Սահմանադրական ճանապարհով: Եթե մենք ուզում ենք էս երկիրը շտկել, զարգացման ուղու վրա դնել, ապա դրան պետք է հասնել նախևառաջ Սահմանադրական ճանապարհով։ Չի կարելի գնալ մի խումբ մարդկանց ուժերով  էս մարդուն վերացնելու կամ իշխանությունից զրկելու ճանապարհով, դա մեզ ապագա չէր կարող խոստանալ: Ավելին, մենք հայտնվել ենք մեր Հայրենիքը կորցնելու իրական սպառնալիքի առջև և դա մի խումբ մարդկանց խնդիրը չէ: Մի խումբ մարդիկ չէ, որ Արցախ են  կորցրել, ամբողջ ժողովուրդն է կորցրել: Մի խումբ մարդկանց ընտանիքները չեն հայտնվել թուրք-ադրբեջանական իրական սպառնակիքի տակ, ամբողջ ժողովուրդն է հատնվել այդ սպառնալի իրավիճակում:  Եթե հասարակությունը սա չի գիտակցում, ապա Շարժման վրա մեղքը բարդելը, կներե՛ք, առնվազն անարդարացի է»:

Հարությունյանը կարծում է, որ դեռևս կա հնարավորություն մինչև ընտրությունները հեռացնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից: Բայց դրա համար, ըստ նրա, պետք է լինի ֆորսմաժորային իրավիճակ: «Հասարակության ներսում դժգոհության լիցքը սարսափելի մեծ է, և մի փոքր կայծը կարող է դառնալ կրակ: Եթե լինի այդ կայծը, Հայրենիքի փրկության շարժումն անպայման պետք է օգտագործի այդ հնարավորությունը»,-ամփոփում է Հարությունյանը։

Խոսրով Հարությունյան խմբագրի ընտրանի արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Ավելին
Ավելին