f

Անկախ

Հայոց ցեղասպանությունը՝ ամերիկյան մամուլում. տպագրվել է The Washington Post-ի հրապարակումների երկհատորյակը


Օսմանյան Թուրքիայում 1890-1922 թվականերին իրագործված հայերի կոտորածների և Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամերիկյան հեղինակավոր պարբերականներից՝ The Washington Post-ի անդրադարձերն ու հրապարակումներն ամբողջացվել են «Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղորդումներ ամերիկյան մամուլում: Վաշինգտոն Փոստի 1890-1922 թթ հրապարակումները» գրքում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երկու հատորից բաղկացած գիրքը կազմել են Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը և Արա Քեթիբյանը:

The Washington Post-ի՝ 1890-1922 թթ հրապարակած՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածներից բաղկացած հատորները հսկայական ու արժեքավոր տեղեկություններ են պարունակում հետազոտողների ու ընթերցողների համար: Այս մասին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը՝ ապրիլի 16-ին կայացած շնորհանդեսի ժամանակ:

«Այդ տարիներին և այդուհետ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների նկատմամբ  ԱՄՆ կառավարության ու ժողովրդի դրական վերաբերմունքը պայմանավորված էր նաև կոտորածներին ամերիկյան մամուլի  խորը անդրադարձերով»,-նշեց Մարությանը:

Հատորների համահեղինակ Արա Քեթիբյանի խոսքով՝ The Washington Post-ի առանձնահատկությունը՝ որպես ԱՄՆ մայրաքաղաքում լույս տեսնող պարբերական, քաղաքական բնույթ ունենալն է:

«Այն, ինչ ԱՄՆ Կոնգրեսում խոսվել է հայերի մասին՝ թերթում արձագանք է գտել: Հատկանշական է, որ այդ տարիներին դիվանագիտական ու քաղաքական գաղտնիքներն այնքան խստորեն չէին պահպանվում, որքան՝ ներկայում: Շատ հոդվածներ կան, որոնցում տեղ են գտել Թուրքիայում ԱՄՆ դեսպանությանը Վաշինգտոնից ուղղված նամակներ»,-ասաց Արա Քեթիբյանը՝ հավելելով, որ երկհատորյակն ամբողջացնում է  ամերիկյան մամուլում Հայոց ցեղասպանության անդրադարձին վերաբերող նախորդ 5 հատորները:

Հայոց ցեղասպանությանը ամերիկյան մամուլի 1890-1922 թվականների անդրադարձների վերաբերյալ, ընդհանուր առմամբ, արդեն տպագրվել է 7 հատոր: Կազմողները նախատեսում են լույս ընծայել ևս 3-ը:

Շնորհանդեսին՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը և ասպիրանտ Հայկ Մկրտչյանը համառոտ ներկայացրին երկհատորյակի բովանդակությունը:

Առաջին հատորում, մասնավորապես, ներկայացված են The Washington Post-ի հրապարակումները՝ Թուրքիայում 1890-1900-ականների կոտորածների մասին:

Երկրորդ հատորում՝ 1200 հոդված՝ 1916-1922 թվականների ընթացքում Հայոց ցեղասպանության, հայերի ու հայկական թեմաների վերաբերյալ:

ԱՄՆ Աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչում

Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվել է
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ավելին
Ավելին