Մոսկվան կարտաքսի ԱՄՆ-ի 10 դիվանագետների՝ ի պատասխան Վաշինգթոնի նմանատիպ գործողությունների։ ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Գրում է Gazeta.ru-ն։
«Տասը դիվանագետներ ընդգրկված էին մեզ տրված ցուցակում` խնդրելով նրանց լքել Միացյալ Նահանգների տարածքը: Այս միջոցին մենք կպատասխանենք հայելային կերպով: Մենք նաև Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ տաս դիվանագետների կառաջարկենք լքել մեր երկիրը », - նշել է Լավրովը:
Բացի այդ, Լավրովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կհրապարակի ութ ամերիկացի պաշտոնյաների անունները, որոնք ներառված են Մոսկվայի կողմից պատժամիջոցների ցուցակում:
Արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքերով՝ Ռուսաստանի Դաշնությունը դադարեցնում է Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի համար աշխատակիցների անվերահսկելի կարճաժամկետ ուղևորությունների պրակտիկան:
Ապրիլի 15-ին ԱՄՆ-ն հայտարարեց 10 ռուս դիվանագետների արտաքսման մասին: Բացի այդ, Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառեցին 16 կազմակերպությունների և 16 անհատների նկատմամբ, որոնք իբրև կապված էին Ռուսաստանի Դաշնությանը վերագրվող ամերիկյան ընտրություններին միջամտության հետ: