«Կրոնշտադտ» ընկերությունը Դուբնա քաղաքում սկսել է «Օրիոն» հարվածային անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրության առաջին գործարանի շինարարությունը:
Ընկերությունը հայտնել է, որ գործարանը կկառուցվի «ռեկորդային կարճ ժամկետներում»:
Նախագծի ներդրումները կկազմեն ավելի քան 4 միլիարդ ռուբլի, գործարանը մշտական աշխատանքով կապահովի ավելի քան 1,5 հազար մարդու:
Նշենք, որ Ռուսաստանն օգտագործել է «Օրիոն» տիպի հարվածային անօդաչու թռչող սարքերը Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում: