f

Անկախ

Մարզերում կիրագործվի 6 ծրագիր՝ միտված երիտասարդական կյանքի բարելավմանը


Կառավարությունը հաստատել է ՀՀ մարզերում մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովմանը, սոցիալական ձեռներեցության կարողությունների զարգացմանը, ինքնազարգացման հնարավորությունների ընդլայնմանը, կրթական, մշակութային, տեղեկատվական իրադարձությունների իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որի հիմնական շահառուները երիտասարդներն են:  

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ դեռևս նախորդ տարի ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրերի շրջանակում մրցութային կարգով ընտրվել են վեց կազմակերպություններ` մարզերում վերոնշյալ ուղղությամբ գործունեություն իրականացնելու համար:  Այդ ծրագրերը նախ COVID-19 համավարակի, այնուհետև պատերազմի պատճառով չեն իրականացվել: Կառավարության հատկացրած շուրջ 110 մլն դրամ ֆինանսավորմամբ այս տարի այդ ծրագրերը կյանքի կկոչվեն: 

Ծրագրերից առաջինով` Վանաձորում՝ Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկում, կբացվի և կգործի երիտասարդների ինքնազարգացման, մշակութային-ժամանցային, նորարարական LOFT կենտրոն: Բազմաֆունկցիոնալ կենտրոնը կունենա տեխնիկական, տեխնոլոգիական և բովանդակային հագեցվածություն, որը մարզի երիտասարդության համար կապահովի ոչ ֆորմալ կրթության և մշակութաժամանցային միջավայր:

Երկրորդ ծրագրով` Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում կհիմնվի «Բյուրական մշակութային լաբորատորիան», որը ստեղծարար միջավայրում այլընտրանքային կրթական ծրագրերի, ուսուցման դասընթացների, համաժողովների, հանդիպումների և սեմինար-քննարկումների հնարավորություն կապահովի Արագածոտնի մարզի շուրջ 3000 երիտասարդների  համար:

Երրորդ ծրագրով` Գյումրիում «ԳՈՒՐԲԱՆ» մշակույթի կենտրոնը հայ և օտարերկրացի արվեստագետների մասնակցությամբ կիրականացնի շուրջ 24 մշակութային միջոցառում` նպաստելով հայ և օտարերկրացի արվեստագետների երկխոսությանը: Նախագծի առավելությունն այն է, որ չկա տարիքային և այլ սահմանափակում։ Ստեղծվելու են համապատասխան միջավայր և տարածք, այլ կերպ ասած՝ արվեստանոց՝ ազատ ստեղծագործող արվեստագետների միջև երկխոսության, համատեղ գաղափարների մշակման և մշակութային արժեքների ստեղծման համար:

Չորրորդ ծրագրով` «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունն Էջմիածնում կիրականացնի «Հզորացի՛ր, հզորացրու՛» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է «Ֆրիլանս» հարթակի ստեղծում, սոցիալական ձեռնարկատիրության, վաճառքի իրականացման, մարքեթինգի, գովազդի, անձնային աճի զարգացմանը միտված 40 երիտասարդների վերապատրաստում: 

Հինգերորդ ծրագիր` «Լյուպին» երիտասարդական ՀԿ-ն Արագածոտնի մարզի Թալին համայնքում կիրականացնի «Ստեղծարար համայնք» նախագիծը, որի շրջանակում մարզային երիտասարդության համար կկազմակերպվեն դասընթացներ:

Վեցերորդ ծրագրիր` Մասիսի Երիտասարդական կենտրոնում կիրականացվի  «Youth Lab» նախագիծը, որի նպատակը տարեկան շուրջ 300 երեխայի ՏՏ ոլորտի ոչ ֆորմալ կրթության ապահովումն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, հույս է հայտնել, որ ծրագիրը լավ արդյունքներ կունենա. «Պետք է հետևել իրականացման ընթացքին, որպեսզի հիմքում դրված բովանդակությունը ճշգրիտ իրականացվի: Եվ ես հույս ունեմ, որ սրա արդյունքում, այսպես ասած, երիտասարդական միջավայրը մարզերում կփոխվի: Մենք այս ծրագիրը կփորձենք շարունակել՝ նաև հնարավորինս լայն տարածում տալու համար, որովհետև սա առաջին հերթին զարգացման ծրագիր է»:

Նմանօրինակ նախագծերը շարունակական դարձնելու նպատակով Կառավարության ղեկավարը կարևորել է մարզերից, մարզային կենտրոններից և քաղաքային համայնքներից ներկայացվող առաջարկները:

 

ՀՀ ԿԳՄՍ

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին