f

Անկախ

Թուրքիայի և Հունաստանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը վերածվել է փոխադարձ մեղադրանքների


Թուրքիայի և Հունաստանի արտաքին գործերի նախարարների՝ հինգշաբթի օր Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսը, որը սկսվեց հարաբերությունների բարելավման հույսով, շատ արագ թեժացավ՝ վերածվելով երկու կողմերի ծանր մեղադրանքների տարափի: Այս մասին գրում է Reuters-ը։

Ձգտելով մեղմել արևելյան Միջերկրական ծովի տարածքային վեճերի շուրջ լարվածությունը, Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հանդիպել էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին և արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին՝ առաջին անգամ այն բանից հետո, երբ նախորդ տարի նրանց նավատորմերը մոտ էին պատերազմի:

Այնուամենայնիվ, հանդիպումներից հետո ԶԼՄ-ների համար ասուլիսի ժամանակ Դենդիասը բացահայտ հայտարարել էր, որ Հունաստանի ինքնիշխանության խախտումները կընդունվեն պատժամիջոցներով, իսկ Չավուշօղլուն մեկնաբանությունն անվանել է «անընդունելի»:

«Դուք կանգնել եք եկել այստեղ և փորձում եք մեղադրել Թուրքիային՝ ձեր երկրին ուղերձ տալու համար: Հնարավոր չէ, որ ես դա ընդունեմ», — ասել է Չավուշօղլուն՝ ի պատասխան Դենդիասի դիտողությունների:

Նշենք, որ երկու երկրները ՆԱՏՕ-ում դաշնակիցներ են, բայց շատ հարցերի շուրջ տարաձայնություններ ունեն, ինչպիսիք են Միջերկրական ծովում, օդային տարածության, էներգետիկ ռեսուրսների, Կիպրոսի հարցում և Էգեյան ծովի որոշ կղզիների կարգավիճակի վերաբերյալ:

Լարվածությունը բռնկվեց անցած ամռանը, երբ Թուրքիան հորատիչ նավ ուղարկեց Միջերկրական ծովի ջրերը, բայց փոքր-ինչ թուլացավ այն բանից հետո, երբ Անկարան դուրս բերեց նավը, և հինգ տարի դադարից հետո երկրները վերսկսեցին երկկողմ բանակցություններն իրենց վեճերի շուրջ:

Դենդիասը մեղադրեց Թուրքիային՝ իր տարածքով բազմիցս ինքնաթիռներ ուղարկելու մեջ:

«Հունաստանի դիրքորոշումը պարզ է. Թուրքիան խախտել է միջազգային իրավունքը և ծովային օրենսդրությունը Էգեյան և Միջերկրական ծովի արևելյան շրջաններում», — ասել է Դենդիասը:

Չավուշօղլուն կրկին հերքել է մեղադրանքը՝ ասելով, որ Թուրքիան չի խախտել Հունաստանի ինքնիշխանությունը որոնման և հորատման աշխատանքներում և մեղադրել է Աթենքին՝ Էգեյան ծովում միգրանտներին հետ մղելու մեջ:

«Երբ փոխադարձ մեղադրանքների մեջ ենք հայտնվում, մենք իրար ասելու շատ բան ունենք: Եթե ցանկանում եք շարունակել այս վեճերը, լարվածությունները, կարող եք (և) մենք նույնը կանենք», — ավելացրել է Չավուշօղլուն:

Սակայն երկու կողմերն էլ հայտարարել են, որ ցանկանում են շարունակել փորձել լուծել իրենց տարաձայնությունները երկխոսության միջոցով:

Հունական սոցիալական ու լրատվական տիրույթում մամուլի ասուլիսը համարվում է Դենդիասի հաղթանակ ու համացանցում տարածվում են հանդիպման մեմեր։

Թուրքիա Հունաստան Աշխարհում

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին