Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» սեփական դաշտում ոչ-ոքի՝ 1-1 խաղաց հոլանդական «Այաքսի» հետ: Երկրորդ խաղակեսի 4-րդ րոպեին փոխարինման մտած Բրոբին բացեց խաղի հաշիվը: 72-րդ րոպեին Ջեկոն խփեց պատասխան գնդակը: Այսպիսով, դիմակայությունում հաղթելով ընդհանուր 3-2 հաշվով՝ «Ռոման» դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Հենրիխ Մխիթարյանը հենց սկզբից խաղադաշտում էր և փոխարինվեց 87-րդ րոպեին: