Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Россия 1» հեռուստաընկերության եթերում խոսել է գլխացավերի դեպքում ընդունված սխալի մասին։ Մարդիկ սխալմամբ կարծում են, որ հակադեպրեսանտները չեն կարող թեթևացնել լարվածության գլխացավերը: Գրում է Gazeta.ru-ն։
Բժիշկը նշել է, որ սա գլխացավի ամենատարածված տեսակն է, որը հանդիպում է տասից ութ դեպքերում: Խոսքը օստեոխոնդրոզի մի տեսակի մասին է, երբ գլուխը շրջապատող հյուսվածքները ցավում են՝ մկանները, ջլերը, նշել է փորձագետը:
Մյասնիկովը խորհուրդ է տվել «համառ գլխացավի» դեպքում, երբ մարդը մեծ քանակությամբ ցավազրկողներ է օգտագործում, կիրառաել «առաջին սերնդի հակադեպրեսանտներ, մասնավորապես՝ ամիտրիպտիլին։
Հակադեպրեսանտները արդյունավետ են լարվածության գլխացավերի բուժման համար, բայց շատերը դրանք չեն ընդունում ՝ համարելով, որ այդպիսի դեղերը պետք է օգտագործել դեպրեսիայի համար, եզրափակել է բժիշկը: Ավելի վաղ բժիշկները պատմել են, թե ինչի հետ կարող են կապված լինել համառ գլխացավերը: