Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ին տեղեկացրել է, որ Իտալիայի կառավարությունը հաստատել է Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում նախատեսված Եվրո-2020-ի խաղերին հանդիսատեսների ներկայությունը: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Մարզադաշտը կարող է ընդունել հանդիսականներին առնվազն 25%-ով: Այսպիսով, ՈւԵՖԱ-ն հաստատել է Հռոմը որպես Եվրոպայի առաջնության հյուրընկալող քաղաք: