Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալն» ու Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» տանը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0։0։ «Ռեալը» Մադրիդում առավելության էր հասել 3։1 հաշվով։
Դորտմունդում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 2։1 հաշվով։
Առաջին խաղում ևս 2։1 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Սիթին»։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև ՊՍԺ-ն և «Չելսին»։
Եզրափակիչի ուղեգրի համար ՊՍԺ-ն կմրցի «Մանչեսթեր Սիթիի», «Չելսին»՝ «Ռեալի» հետ։
Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենա ապրիլի 27-ին և 28-ին, պատասխան հանդիպումները՝ մայիսի 4-ին և 5-ին։