f

Անկախ

Արման Դարչինյան. «Պետք է ամեն ինչ անենք, որ մեր եռագույնը միշտ ամենաբարձր կետում ծածանենք»


Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացած Նիկոլայ Մանգերայի անվան բռնցքամարտի 15-րդ միջազգային մրցաշարում հայ մարզիկները 10 մեդալ նվաճեցին՝ 2 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե:  Մեր ընտրանին թիմային պայքարում գրավեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն տանտերերին: 
75 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճած Արման Դարչինյանը Անկախի հետ զրույցում կիսվում է տպավորություններով՝ կարևորելով այս հաղթանակը օլիմպիական վարկանիշային մրցաշարից առաջ: 


- Շնորհավորում ենք  Ուկրաինայում ոսկե մեդալակիր դառնալու և պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:  
-Շնորհակալ եմ: Հանգամանքների բերումով, թեև ոչ գերազանց, բայց բավական լավ մարզավիճակում էի: Սա ավելի շատ նախապատրաստական բնույթ էր կրում Փարիզում կայանալիք վարկանիշային մրցաշարից առաջ,  որը 2020 թվականին կիսատ թողեցինք Լոնդոնում: Փառք Աստծո, ամեն բան հաջող ընթացավ:
Երկար ժամանակ ռինգ դուրս չէի եկել: 2020 թվականին միայն Հայաստանի առաջնության և մեկ միջազգային մրցաշարի էի մասնակցել, ուստի միջազգային մրցաշարերը շատ սպասված էին: Սրանից առաջ էլ Ստրաջայում մասնակցեցի մրցաշարի: Միջազգային ռինգերը տարբերվում են: Կարոտել էի ռինգը: Երկար դադարն իր բացասական ազդեցությունն ընդհանրապես թողնում է, բայց, փառք Աստծո, կարողացանք մեզ լավ դրսևորել: Ռինգում ակնթարթների ընթացքում է ամեն բան տեղի ունենում, տրամադրվածությունը շատ կարևոր է: Մտել ես ռինգ պետք է հաղթես, բոլորովին կապ չունի պատրաստվածությունը:


-Ի՞նչ տվեց Ձեզ այդ հաղթանակը:
- Նախատեղված էր, որ  4 մենամարտ պետք է անցկացնեի: Իսրայելի ներկայացուցիչը դուրս չեկավ ռինգ, 3 մենամարտ հաղթեցի: 3-ն էլ ուկրաինացի մարզիկներ էին, բավական ուժեղ ու լավ պատրաստված: Կարողացա ճիշտ գործել և հաղթել, ինչը կնպաստի, որ ավելի լավ նախապատրաստվեմ փարիզյան մրցաշարին: 
Հաղթանակները միշտ ցանակալի են և սպասված: Մանավանդ այս օրերին: Երբ դահլիճում հնչեց օրհներգը, պահն անչափ հուզիչ էր ինձ համար: Զգացողություններն այլ են պատերազմից հետո: Մեծ ցավ ապրեցինք, և դրոշը բարձրացնելը ավելի մեծ պարտավորվածություն է մեզ համար: Մենք մեկնում ենք մրցաշարերի՝ ապացուցելու, որ հայ ազգն ուժեղ է, դրա համար պետք է ամեն ինչ անենք, որ մեր եռագույնը միշտ ամենաբարձր կետում ծածանենք:


-Կա՞ պատասխանատվություն, երբ միջազգային հարթակում  ներկայացնում եք հայոց եռագույնը:
-Պատասխանատվության զգացումը շատ մեծ է: Բացի այդ, ունենք բացահայտ թշնամիներ, ինչի մասին ամբողջ աշխարհը գիտի: Երբ մեկնում ենք մրցման, մշտապես մտածում ենք  հաղթանակի մասին, որ իրավոնք չունենք պարտվելու: Երբ եռագույնն  է մեր հետևում, դա ավելի էպարտավորեցնում: Մեր գործը սպորտն է, գոնե այս միջոցով պետք է ամեն ինչ անեք՝ մեր երկիրը հաղթողի կարգավիճակում ներկայացնելու համար:


- Թիմային պայքարում հավաքականը 2-րդ տեղը զբաղեցրեց Ուկրաինայում՝ զիջելով միայն տանտերերին: Տղաների հաջող ելույթները ոգևորու՞մ են:
-Թիմը երբ ուժեղ է լինում, տղաները հաղթանակներ են տոնում, այդ հանգամանքը հաստատ օգնում է ավելի, լրացուցիչ խթան է հանդիսանում: Հաղթանակները ոգևորում են, իսկ պարտությունները՝ հոգեբանորեն ճնշում: Մեր թիմի համար ամեն բան լավ դասավորվեց: Հաղթող թիմի անդամ լինելը շատ լավ է: Մենամարտեր կային անգամ, որ ելքը վիճելի էր, մեր մարզիկներն էին արժանի հաղթանակի: Մեր մարզաձևում և առհասարակ սպորտում նման վճիռներից խուսափել չի լինում: Այնուամենայնիվ,  10 մեդալը լավ արդյունք է մեկ մրցաշարի համար:


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք:
-Արդեն վերսկսել եմ մարզումները: Առաջիկայում հավանաբար հավաք կլինի Ծաղկաձորում: Կսկսենք ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունից, հետո սպարինգներ կլինեն, որպեսզի հունիսի 4-ին լիարժեք պատրաստ լինենք՝ ուղեգիր ձեռք բերելու համար:
 

Սպորտ բռնցքամարտ միջազգային մրցաշար Արման Դարչինյան ոսկե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին