Թուրքիայի իշխանության մի շարք ներկայացուցիչների զայրացրել է հակաիսլամական և ազգայնական հայացքներով հայտնի հոլանդանցի քաղաքական գործիչ, աջակողմյան «Ազատություն» կուսակցության ղեկավար Գիիրտ Վիլդերսի հերթական գրառումը իսլամի մասին, հաղորդում է ermenihaber.am-ը։
Նա Twitter-ի իր էջում գրել էր.
«Կանգնեցրեք իսլամը։ Կանգնեցրեք Ռամադանը։ Ազատություն։ Ոչ իսլամին»։
Այս գրառմանը բացասաբար են արձագանքել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը և Թուրքիայի կրոնական հարցերով վարչության նախարար Ալի Էրբաշը:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից սկսվել է մուսուլմանների սուրբ ամիսը՝ Ռամադանը, որը տևելու է մինչև մայիսի 12-ը: