Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում տեղատարափ անձրևների պատճառով մահացել է 43 մարդ, առնվազն 36-ը՝ անհայտ կորել: Այդ մասին հայտնում է G1 պարբերականը՝ վկայակոչելով տեղական քաղաքացիական պաշտպանության ծառայությանը: Գրում է Gazeta.ru-ն:
Մարտի 2-ից 3-ի գիշերը Սան Պաուլոյում հորդառատ անձրևներ են սկսվել, ինչի հետևանքով սողանքներ են առաջացել: Շատ ճանապարհներ հեղեղվել են:
Մահացածների թվում կան նաև երկու հրշեջներ, որոնք որոնում էին անհայտ կորածներին