ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում ճգնաժամ կա, սակայն ոչ բուն համալսարանում: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը:
Գեւորգյանը համոզմունք հայտնեց, որ ուսանողների մեծամասնությունը ոչ միայն տեղյակ չէ խորհրդում տիրող իրավիճակի մասին, այլ նրանց դա չի հետաքրքրում, ինչպես եւ՝ շատ դասախոսների: «Դա «խորը ճգնաժամի» վերածելը սխալ է: «Իրավիճակն այդ կերպ ներկայացնելու հարցում շահագրգռվածներ կան, բայց դա չի համապատասխանում իրականությանը: Ճգնաժամ կա հոգաբարձուների խորհրդում, բայց ոչ բուն ԵՊՀ-ում»,- ասաց Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ Գեղամ Գեւորգյանը արդեն երկու տարի է, ինչ զբաղեցնում է ռեկտոր պաշտոնակատարի պաշտոնը: