ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 14-ին, խորհրդարանում ամեն կերպ խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին:
Գերիներին չվերադարձնելու, Շիրակի մարզում ստեղծված լարված իրավիճակի մասին հարցերին Հարությունյանը որեւէ ձեւով չարձագանքեց:
Լրագրողները հարցեր ուղղեցին, թե արդյոք Թուրքիային ու Ադրբեջանին թշնամի համարում է, արդյոք պատրաստվում է այցելել Շիրակի մարզ եւ հանդիպել զինծառայողների ծնողներին եւ էլի բազմաթիվ հարցեր, սակայն նախարարն անդրդվելի էր: