f

Անկախ

Արմավիրի մարզում վճարահաշվարկային տերմինալներից գողության դեպքեր են բացահայտվել


Արմավիրի մարզում վճարահաշվարկային տերմինալ սարքերից կատարված գողության մի շարք դեպքեր են բացահայտվել։ Այս մասին տեղեկանում ենք քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 34-ամյա և 36-ամյա երկու բնակիչներ, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ` 2020թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ տարբեր օրերի, 34-ամյա տղամարդու կողմից վարվող ավտոմեքենայով, Արմավիրի մարզում տեղադրված թվով 3 վճարահաշվարկային տերմինալ սարքերը գողանալով, դրանք տեղավորել են ավտոմեքենայի սրահում և տեղափոխել: Այնուհետև վնասելու ուղղակի դիտավորությամբ՝ միասին, պտուտակահանի և լինգի գործադրմամբ՝ ճկել-բացելու եղանակով բացել են վճարահաշվարկային տերմինալ սարքի գումարների պահոցի դուռը և այնտեղից գողացել մետաղադրամներ և թղթադրամներ՝ պատճառելով զգալի և խոշոր չափերի գույքային վնաս: Բացի այդ, որ վերոհիշյալ երկու տղամարդիկ, կրկին ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ` 2020թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 03.40-ի սահմաններում, 34-ամյա տղամարդու կողմից վարվող ավտոմեքենայով գնացել են Արմավիրի մարզի Նորապատ գյուղ, կոտրել գյուղի 5-րդ փողոցում տեղադրված վճարահաշվարկային տերմինալ սարքը և հափշտակել գումար՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Բացի այդ, 34-ամյա տղամարդը, 2020թ. հոկտեմբերի 16-ին` ժամը 03:00-ի սահմաններում, միայնակ իր կողմից վարվող ավտոմեքենայով գնացել է Արմավիրի մարզի Թաիրով գյուղ և նախապես վերցրած պտուտակահանի գործադրմամբ՝ ճկել-բացելու եղանակով բացել է Մայրաքաղաքային փողոցում տեղադրված վճարահաշվարկային տերմինալ սարքի գումարների պահոցի դուռը և այնտեղից հափշտակել գումարներ՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ) , 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ 36-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ Քննչական կոմիտե

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին