Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու Լոնդոնի «Չելսին» դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
Փարիզյան թիմը պայքարից դուրս թողեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային», անգլիական ակումբը՝ պորտուգալական «Պորտուին»։
Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Բավարիան» առավելության հասավ 1։0 հաշվով։ 40-րդ րոպեին աչքի ընկավ կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը։
ՊՍԺ-ն Մյունխենում հաղթել էր 3։2 հաշվով:
Լոնդոնի «Չելսին» ընդունեց պորտուգալական «Պորտուին» և պարտվեց 0։1 հաշվով, սակայն առաջին խաղում տարած 2։0 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Ապրիլի 14-ին պատասխան հանդիպումները կանցկացնեն Դորտմունդի «Բորուսիան» ու անգլիական «Մանչեսթեր Սիթին» եւ անգլիական «Լիվերպուլն» ու Մադրիդի «Ռեալը»։