TMZ պորտալի փոխանցմամբ՝ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը դատարանից խնդրում է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից ամուսնալուծվելուց հետո իրենց չորս երեխաների նկատմամբ համատեղ խնամակալություն սահմանել: Գրում է Gazeta.ru-ն։
Հրապարակման համաձայն՝ երաժիշտն արդեն ներկայացրել է ամուսնալուծության խնդրագրի իր պատասխանը:
Նշվում է, որ Ուեսթը փորձում է հասնել երեխաների համատեղ իրավաբանական և ֆիզիկական խնամակալությունը, ինչպես և Քարդաշյանները։
Բացի այդ, հրատարակությունը նշում է, որ երկու ծնողներն էլ հակված են երեխաների համատեղ դաստիարակության գաղափարին: Աստղային զույգն ունի չորս երեխա ՝ Նորթը, Սենթը, Չիկագոն և Փսալմը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քիմ Քարդաշյանը պաշտոնապես դիմում է ներկայացրել ռեփեր Քանյե Ուեսթից բաժանվելու համար: Նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2014թ․ մայիսին Իտալիայում: