Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի գիտնականները կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակման դեպքում հիվանդության ընթացքի փոփոխություններ չեն հայտնաբերել: Գրում է Russian.rt.com-ը։
«Մենք հիվանդության ծանրության և վիրուսի ծագման միջև կապի որևէ ապացույց չենք գտել», - նշված է The Lancet բժշկական ամսագրում:
Բացի այդ, այս շտամով հիվանդության վարակման դեպքում տևողության և հիվանդության ախտանիշների փոփոխություններ ևս չեն գրանցվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ կորոնավիրուսի բրիտանական շտամը 70%-ով ավելի վարակիչ է։
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակավածների թիվը գերազնցում է 136 միլիոնը։