f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛․Հայաստանը վերջնական կործանման երկրորդ աստիճանին է


Երկու օր է՝ լրատվամիջոցներն ու սոցիալական կայքերը հեղեղված են ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքից լուսանկարներով, տեսանյութերով: Շատերը միայն այդ հարսանիքն են քննարկում: Սխալ է, վատ է, ռիսկ է մեր ազգային անվտանգության համար:
Քիչ թե շատ հայտնի մարդու անձնական կյանքից մանրամասներ հրապարակելը հայկական ֆենոմեն չէ, պարբերաբար լուրեր են տարածվում Միացյալ Թագավորության թագավորական ընտանիքի, այս կամ այն երգիչ-երգչուհու, դերասան-դերասանուհու, գործարարի, քաղաքական գործչի մասին: Բայց նման դեպքերում նախ պիտի նայես երկրի պետական կառավարման մեխանիզմների կայացածության աստիճանին: Կայացած երկրում սրանք սովորական սկանդալային լրագրության դրսեւորումներ են:

 

Իսկ Հայաստանում թավիշը տեղը տեղին ավիրել է ողջ պետական, դեռ չկայացած կառավարման համակարգը, ու այս իրավիճակում որեւէ մեկի անձնական կյանքը քննարկման հարթակ բերելը նշանակում է հազարերորդ պլան մղել մեր ազգային անվտանգությունը: Սա կար, բայց հատկապես ծաղկեց թավշյա Հայաստանում: Հիշենք թեկուզ թիվ մեկ թավշյա Նիկոլ Փաշինյանի կառավարական ամառանոցների եղած-չեղածը ներկայացնելը, փիփերթով ճաշ ուտելը, բնության գրկում ընտանյոք հանդերձ հանգստանալը, երեխաների ու կնոջ հետ զրույցներն ու նման անձնական իրադարձությունները հանրության սեփականությունը դարձնելը: Սա բթացրեց մարդկանց զգոնությունը: Սա պարզ սոփեստություն էր, երբ առերեւույթ ճիշտ պնդումներով ապացուցում ես ինչ-որ կեղծ իրականություն (եթե մարդը ոտք չի կորցրել, ուրեմն ոտք ունի): 
Սեփական ցոփ ու շվայտ կյանքը «Ես ձեզանից մեկն եմ» տրամաբանությամբ հանրայնացնելը քանդեց մեր տունը: Տեսնելով փիփերթ ուտող Նիկոլին՝ մարդիկ մի կողմ թողեցին մտահոգությունները, թե փիփերթակերությունը կապ չունի կառավարման ունակությունների, ազգային անվտանգության, սոցիալական արդարության հետ: 

Ու հիմա նույնը շարունակում է Գագիկ Ծառուկյանը: Ճոխ հարսանիքն ազգային անվտանգության բաղադրիչ չէ: Ամեն ոք ազատ է սեփական գործողություններն օրենքի սահմաններում կազմակերպելու հարցում: Բայց հանրայինն ու ոչ հանրայինը խառնելով ստանալու ենք պետական կառավարման հարթությունում կարեւորն ու անկարեւորն իրարից չզանազանող, ինքնապաշտպանության բնազդ չունեցող բազմություն (ոչ քաղաքացիներ): Իսկ սա վերջնական կործանման երկրորդ աստիճանն է:

Արեգ Մարգարյան

Գագիկ Ծառուկյան Հասարակություն

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին