Մադրիդի «Ռեալի» պաշտպան և ավագ Սերխիո Ռամոսը վարակվել է կորոնավիրուսով:
Ինչպես հաղորդում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը, պաշտպանի կորոնավիրուսի թեստը դրական է:
Իսպանական Լա Լիգայի առաջնության շրջանակներում Ռամոսը 15 հանդիպում է անցկացրել «Ռեալի» կազմում և դարձել է երկու գոլի հեղինակ: