Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը 2֊րդ անընդմեջ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում։
Մոսկվայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի ընթացքում հայ բռնցքամարտիկը գեղեցիկ պայքարում փայլուն հաղթանակ տոնեց Հարավային Աֆրիկան ներկայացնող Մաեմու Ռոֆիվայի նկատմամբ, որը պրոֆեսիոնալ ռինգում մինչ այս տոնել էր 19 հաղթանակ ու դարձել WBA-ի վարկածով Աֆրիկայի չեմպիոն։ Փորձառու մարզիկի հետ պայքարում Տոնականյանը բավականին գրագետ մենամարտ անցկացրեց։ Հայ մարզիկը, անընդհատ ճնշում էր մրցակցին և բոլոր ռաունդներում ունենալով նկատելի առավելություն հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։
Այս հաղթանակի շնորհիվ Կարեն Տոնականյանը զգալիորեն բարելավվեց իր դիրքերը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակում։ Նշենք, որ Տոնականյանը Հովհաննես Հովսեփյանի աջակցությամբ 2020 թվականի դեկտեմբերից է ուժերը փորձում պրոֆեսիոնալ ռինգում։
Պատրաստեց Հովհաննես Սարգսյանը