Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել օվկիանոս լցնել վթարված «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի ջուրը։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով «Կիոդո» գործակալությանը։ Նշվում է, որ հեղուկը, որը օգտագործվել է ռեակտորների հովացման համար ու այժմ պահվում է կայանի տարածքում գտնվող ջրամբարներում, կանցնի մանրազնին մաքրում ռադիոակտիվ մասնիկներից, մասնավորապես, տրիտիումից։ Օվկիանոս այն կլցվի միայն այն դեպքում, եթե վնասակար նյութերի պարունակությունը զգալիորեն ցածր կլինի ինչպես ազգային, այնպես էլ միջազգային նորմերից։
Այս օպերացիան նախատեսվում է իրականացնել 2023 թվականին։ Հաշվի առնելով ջրամբարներում ջրի կուտակման ընթացիկ տեմպը՝ առկա բոլոր տարաները կլցվեն 2022 թվականի վերջին։