Չինացի ձեռնարկատեր Ջեք Մայի կարողությունն ավելացել է 2,3 միլիարդ դոլարով այն բանից հետո, ինչ Չինաստանի իշխանությունները Alibaba-ն տուգանել են 2,78 միլիարդ դոլարով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Լրատվականի փոխանցմամբ, ԱՄՆ-ում ընկերության բաժնետոմսերը տուգանքից հետո աճել են 9,3% -ով՝ սա վերջին չորս տարվա ընթացքում ամենամեծ աճն է:
Bloomberg Billionaire Index- ում Ջեք Ման 52,1 միլիարդ դոլար կարողությամբ 25-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Alibaba- ի նկատմամբ 2,78 միլիարդ դոլար տուգանքի կիրառման մասին ՝ հակամենաշնորհային օրենքները խախտելու համար: