Բրազիլիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի պատճառով 1803 մարդ է մահացել: Գրում է Gazeta.ru-ն։
Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, երկրում համաճարակի սկզբից մինչ այժմ կորոնավիրուսից ընդհանուր առմամբ 353,137 մարդ է մահացել։
Վերջին մեկ օրվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 37,017-ով, ընդհանուր առմամբ վարակվել է 13,482,023 մարդ: Ապաքինվել է ավելի քան 11,8 միլիոն հիվանդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրազիլիայում COVID-19- ից մեկ օրում ավելի քան 2.6 հազար մարդ է մահացել:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 136 միլիոնը։