Կան դեպքեր, երբ կաթնամթերքը, մասնավորապես՝ կաթ, թթվասեր, կաթնաշոռ, պանիր, ամբողջությամբ կեղծվում է: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, քննարկումների ժամանակ հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Կարագի շուկայում իրավիճակը, նրա խոսքով, ավելի լավ է, նման խախատումներ չեն հայտնաբերվել:
«Եվս մեկ անգամ տնտեսվարող սուբյեկտներին կոչ ենք անում խուսափել նման խախտումներից՝ հաշվի առնելով, որ այսուհետ պարբերաբար անսպասելի ստուգումներ են անցկացվելու»,-նշեց նա:
Գեւորգյանը հավելեց, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի առեւտրի կետերում կաթնամթերքը բուսայուղի պարունակությամբ մթերքներից առանձին ներկայացվի: