f

Անկախ

Գուրգեն Մադոյան. «Եռագույնն ու օրհներգը մարզիկի համար սրբություններ են»


Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացած Նիկոլայ Մանգերայի անվան բռնցքամարտի 15-րդ միջազգային մրցաշարում հայ մարզիկները 10 մեդալ նվաճեցին՝ 2 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե:  Մեր ընտրանին թիմային պայքարում գրավեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն տանտերերին: 
69 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճած Գուրգեն Մադոյանը Անկախի հետ զրույցում կիսվում է տպավորություններով՝ բռնցքամարտիկների գրանցած հաջողություններում կարևորելով ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գործոնը:
  


- Շնորհավորում ենք  Խերոսոնի մրցաշարում ոսկե մեդալակիր դառնալու և պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:  
-Շնորհակալ եմ: Տարվա սկզբին բավական լավ նախապատրաստական փուլ անցանք, քանի որ այս մրցաշարից առաջ էլ մրցման մասնակցեցինք: Այս ստուգատեսի մասին բոլորովին  վերջերս իմացանք:  Շուրջ 20 օր սկսեցի նախապատրաստվել  հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի և անձնական մարզիչ Ռոբերտ Պետրոսյանի հետ: Սկզբում ֆիզիկական, արագաուժային պարապմունքներ անցկացրինք, հետո արդեն՝ տեխնիկատակտիկական:


-Ի՞նչ տրամադրվածությամբ մեկնեցիք մրցավայր: 
-Յուրաքանչյուր մրցումից առաջ մարտական եմ տրամադրվում, այլ կերպ լինել չի էլ կարող: 3 մենամարտ անցկացրի. բոլորն էլ ընթացան ըստ պլանավորածի, մեր աշխատանքն արդյունք տվեց, ամեն բան հարթ ընթացավ: 
Երկրորդ ոսկին էր, որ նվաճեցի այս մրցմանը, առաջինը երկու տարի առաջ էր: 


-Ի՞նչ տվեց  Ձեզ այս հաղթանակը: 
-Յուրաքանչյուր հաղթանակ թե՛հոգեպես, թե՛ ֆիզիկապես մոտիվացնում է՝  դեպի նորանոր ձեռքբերումներ ու հաղթանակներ, քայլ առքայլ մոտեցնելով սպորտի իսկական բարձունքներին՝ Եվրոպայի, աշխարհի առաջնությունների և օլիմպիական խաղերի  մեդալներին: 
Միջազգային մրցաշար հաղթելով՝ քայլերդ ավելի ու ավելի հաստատուն են լինում դեպի մեծ ռինգեր:


-Կա՞ պատասխանատվություն, երբ միջազգային հարթակում  ներկայացնում եք հայոց եռագույնը:
-Պատասխանավությունն ու պարտավորվածությունը սպորտային առումով ամեն մարզիկ ինքն իր մեջ պետք է ունենա և ամեն ինչ անի հայրենիքը պատվով ներկայացնելու, եռագույնը ծածանելու  և որևէ լավ բան անելու համար:
  Երբ օրհներգը  հնչում է, պահը անբացատրելի է յուրաքանչյուր մարզիկի համար: Եռագույնը, օրհներգը մարզիկի համար սրբություններ են:  Հոգեպես բավարարված եմ  զգում, երբ կարողանում եմ անգամ աննշան բան անել հայրենիքի համար:


-Թիմային պայքարում հավաքականը 2-րդ տեղը զբաղեցրեց Ուկրաինայում՝ զիջելով միայն տանտերերին: Տղաների հաջող ելույթները ոգևորու՞մ են:
 -Բնականաբար, թիմային գործոնը միշտ կա: Մենք մեկ բռունցք դարձած մեկս  մյուսին մշտապես ոգևորում ենք, անկեղծորեն ուրախանում հաջողություններով: Միշտ այդպես է եղել, դա էլ  հաջողության հասնելու գրավականներից է:
Շատ կարևոր է մարզիկների համար ֆեդերացիայի լուծման հարցը: Այժմ պառակտված վիճակ է: Յուրաքանչյուր մարզիկի վրա անդրադառնում է այս ամենը, որքան շուտ հարցը լուծվի, այնքան մեր բոլորի օգուտը կլինի: Նշեմ, որ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գործոնը շատ մեծ է մարզիկների գրանցած հաջողություներում: Նա գործի  նվիրյալ է, ամեն  քայլին մարզիկի կողքին է՝լինի ուսումնամարզական հավաք,  որևէ մրցաշար, թե մարզումներ: Մեկ տարվա ընթացքում բազմաթիվ մրցաշարերի ու ուսումնամարզական հավաքների են մասնակցում հավաքականի մարզիկները, ինչն էլ տանում է դեպի բարձր արդյունքներ և բերում ավելի շատ մեդալներ: Հովհաննես Հովսեփյանը մեզ ամեն կերպ աջակցում է, բոլոր խնդիրներն ու հարցերը համապատասխան լուծում են ստանում, ինչի համար և շնորհակալությունս եմ ցանակնում հայտնել: Նա ի սրտե նվիրված է գործին, ինչից մենք էլ ենք ոգևորվում: Ցանկանում եմ, որ պառկտված վիճակը վերանա, և Հովհաննես Հովսեփյանը, ըստ կարգի, ընտրվի նախագահ: Մյուս տղաների վրա էլ է ազդում այս ամենը. ցանկալի կլինի, որ հավաքականի կազմն էլ լիարժեք լինի: 


- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
-Առաջիկայում կլինեն ուսումնամարզական հավքաներ, քանի որ սպասվում են վարկանիշային մրցաշարեր օլիմպիական ուղեգրեր նվաճելու համար: 
 

Սպորտ բռնցքամարտ ոսկե մեդալ միջազգային մրցաշար խմբագրի ընտրանի հարցազրույց Գուրգեն Մադոյան

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին