Ավստրալիան հրաժարվել է երկրի 26 միլիոն բնակիչներին COVID-19- ի դեմ մինչև 2021-ի վերջը պատվաստելու իր ծրագրերից այն բանից հետո, երբ բժշկական մարմինները փոխել են պատվաստանյութերի օգտագործման մասին ցուցումները մինչև 50 տարեկանների համար:
Վարչապետ Սքոթ Մորիսոնը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չնայած մենք կցանկանայինք, որ այս չափաբաժիններն ավարտված լինեն մինչև տարեվերջ, սակայն հնարավոր չէ նման թիրախներ սահմանել ՝ հաշվի առնելով առկա անորոշությունները:
Ավստրալիայի պատվաստումների ծրագիրը կառուցվել է AstraZeneca պատվաստանյութի օգտագործման շուրջ, բայց վերջերս ավելի զգուշավոր մոտեցում է որդեգրվել այն բանից հետո, երբ պատվաստում ստացած երիտասարդների շրջանում նկատվել է թրոմբի առաջացման դեպքեր:
Անցյալ շաբաթ բժշկական իշխանությունները խորհուրդ տվեցին 50 տարեկանից ցածր անձանց պատվաստվել Pfizer BioNTech:
Ենթադրվում էր, որ յոթ միլիարդ ավստրալական դոլարով (5,32 միլիարդ դոլար) գնված AstraZeneca պատվաստանյութը, որը էժան է և հեշտ տեղափոխվող, կլինի Ավստրալիայի պատվաստման ծրագրի հիմքը: Այդուհանդերձ, պատվաստանյութի վերաբերյալ քննարկումները ստիպել են երկրի իշխանություններին՝ վերանայել մոտեցումները և դանդաղեցնել ներարկումների ընթացքը: