Կիպրոսում պուրակ է բացվել՝ նվիրված Արցախում զոհված ազատամարտիկներին: Բացի այդ տեղում ծառատունկ է կազմակերպվել, որին մասնակցել է նաև Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոհարուսը: Այս մասին տեղեկացնում է Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը։
Միջոցառմանը մասնակցել է նաև Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեա Պապախարալամպուսը։
2020-ի դեկտեմբերին Էլենի Թեոհարուսը թվիթերում տարածել է ծովից ծով Հայաստանի քարտեզն ու գրել, թե «սա է Հայաստանի պատմական սահմանները»։