f

Անկախ

Ես կռվելու եմ հանուն ապագայի, մարդկանց պետք է տալ հնարավորություն չընտրելու անցյալի ու անցյալի միջև. Միքայել Մինասյան (տեսանյութ)


Անցյալի հետ հաշտվելու մեկ ճանապարհ կա, ընդունել անցյալը: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Եթե ես կարողանայի որոշել, ես կորոշեի հետևյալ ձևաչափով, պատերազմի ընթացքում մարդկանց մահ պատճառած անձնավորություններին հանած՝ բոլորին պետք է տալ երկրորդ հնարավորություն։ Միակ բանը, որը չի ներվելու, ուղիղ դավաճանությունն է։ Վստահորեն կրկնում եմ՝ արցախյան 3-րդ պատերազմում պարտությունը դավաճանության հետևանք է, իսկ դրա պատճառով զոհվել են տղաներ, զոհվել են, ինչպես բազմիցս նշվել է, հանուն ոչնչի՝ իրենց կարծիքով, իսկ մեր կարծիքով, ապագայի մարդկանց կարծիքով՝ հանուն իրենց հողի, և այդ հողը պարունակում է իրենց արյունը։ Այդ արյունը մեզ պարտավորեցնում է ներել այն ամենը, ինչ կապված չէ այդ արյան հետ»,-ասաց նա։

Հարցին՝ ո՞վ պետք է ստանձնի պատասխանատվությունը, Մինասյանը նշեց՝ դա խաչ է, որը պատված է սրբազան արյամբ, դա այնպիսի մի բեռ է և պատասխանատվություն, որը մարդ, ով ուղղակի չի ուզում իր կյանքը նվիրել իր երկրին ու ժողովրդին, ուրեմն միանգամից խաբում է: «Ես այն մարդը չեմ, որը վստահ գիտի, որ կարողանալու է։ Դա անհնարին դժվար գործ է, բայց ես այն մարդն եմ, որը չի խաբելու, ես երբեք չեմ խաբում»,-ասաց նա՝ հավելելով, որ ընտրությունների հաջորդ օրը հնարավոր է քվեատուփերը բացվեն ու տեսնենք, որ Փաշինյանը հավաքել է օրինակ՝ 95 տոկոս ձայն, այսինքն՝ ժողովուրդն ընտրել է անցյալը:

«Մենք ունե՞նք տեղ այդ անցյալում։ Ես անձամբ ինձ անցյալում չեմ պատկերացնում, ինձ պատկերացնում եմ ամեն տեղ՝ բանտում, գերեզմանափոսում, որտեղ այսօր բոլորս ենք հիմա, բայց ես ինձ չեմ պատկերացնում գաղթի մեջ՝ խայտառակված որպես ՀՀ քաղաքացի, և ինձ չեմ պատկերացնում անցյալում։ Հետևաբար ես կռվելու եմ հանուն ապագայի։ Միակ պատճառը, որի համար կուզենայի, ուզում եմ մասնակցել այս ընտրություններին, որ մարդկանց տամ այլընտրանք, որ մարդկանց հնարավորություն տամ չընտրելու անցյալի ու անցյալի մեջ, մարդկանց համոզելու, որ կա ևս մեկ տարբերակ, դա ապագան է։ Կգտնե՞մ իմ մեջ այդքան ուժ, անկեղծ եմ ասում, դժվար է դա, որովհետև հասկանում եմ, որ այդ պահից չունեմ վերադարձի տարբերակ, բայց եթե հանկարծ ես իմ մեջ գտնեմ այդ ուժը, գնալու եմ մինչև վերջ, եթե նույնիսկ մարդկանց 97 տոկոսը ընտրի անցյալը, 3 տոկոսի հիման վրա մենք կկառուցենք նոր երկիր, իսկ Նիկոլ Փաշինյանը չունի այլընտրանք, Նիկոլ Փաշինյանը պատժվելու է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Միքայել Մինասյան Տեսանյութ արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին