Անցած օրվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 86 652-ով և հասել 13 279 857-ի: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Բրազիլիայի առողջապահության նախարարությանը:
Բրազիլիայում կորոնավիրուսից մահերի ընդհանուր թիվը 345 025 է կազմում:
Համաճաակի մեկնարկից ի վեր երկրում ավելի քան 11,7 միլիոն մարդ վերականգնվել է կորոնավիրուսից:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 133 միլիոնը։