f

Անկախ

«Փաստ». Մոսկվան ու Երեւանը մտածելու բան ունեն. սահմանին լարվածություն սադրելը նպատակ ուներ խայթել Մոսկվային


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես եւ սպասվում էր, Մոսկվայում տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հանդիպումը։ Չնայած դրան նախորդած ամբողջ ամսվա ընթացքում Թուրքիայի կողմից գործադրված ռազմաքաղաքական ճնշմանը, սիրիական բանակը՝ Մոսկվայի աջակցությամբ, կարողացավ դիմակայել եւ կողմերը բանակցությունների սեղանին մոտեցան փաստացի նախկին դիրքերում։ Արդյունքում Թուրքիան չկարողացավ անգամ որեւէ շոշափելի մարտավարական ձեռքբերում արձանագրել եւ 6 ժամ տեւած բանակցություններից հետո պարզ դարձավ, որ կողմերը փաստացի վերադարձել են նախորդ տարի Սոչիի համաձայնագրով ամրագրված պայմանավորվածությունների դաշտ։

Միջազգային մամուլը եւ փորձագետները սա գնահատեցին իբրեւ Պուտինի փաստացի հաղթանակ, քանզի Անկարան չկարողացավ Մոսկվային պարտադրել նոր համաձայնություն՝ Իդլիբի շրջանը անորոշ ժամանակով Թուրքիայի վերահսկողության տակ թողնելու վերաբերյալ։ Ռուսաստանը արձանագրեց, որ այդ պահանջը դիտարկում է իբրեւ Սիրիայի տարածքային ամբողջականության խախտում, եւ Դամասկոսը իրավասու է վերականգնել իր հսկողությունը պետության ամբողջ տարածքի վրա։ Բայց Մոսկվայի թեկուզ հարաբերական հաղթանակը Անկարայի նկատմամբ ամենեւին չի նշանակում լարվածության նվազում։ 

Ավելին, Իդլիբում ցանկացածը չստանալով՝ Թուրքիան դեռ մինչեւ մարտի 5-ի հանդիպումը փորձում էր Ռուսաստանին ատամ ցույց տալ այլ ուղղություններով. հատկապես Հարավային Կովկասում՝ օգտագործելով Ադրբեջանին։ Պատահական չէր, որ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հանդիպում նախաձեռնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ Թուրքիայի կողմից պահանջ հնչեցնելով ակտիվացնել ղարաբաղյան կարգավորման գործընթացը՝ ենթատեքստում նկատի ունենալով Ադրբեջանի պահանջների լիարժեք բավարարումը։ 

Ի պատասխան մեծ եղբոր ժեստի, պաշտոնական Բաքուն Իդլիբում լարվածության ֆոնին նախաձեռնեց լարվածության մեծացում հայադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզի սահմանների գրեթե ողջ երկայնքով պարբերաբար խախտելով հրադադարը, նախորդ շաբաթ նախաձեռնելով նաեւ դիվերսիոն ներթափանցման հերթական փորձը։ Արդյունքում, ըստ առայժմ հայտնի տվյալների, հայկական կողմը ունի 2 վիրավոր, ադրբեջանական կողմից կա զոհ եւ մի քանի վիրավոր։ 

Բայց Բաքվի եւ Անկարայի համար դա չէ սկզբունքայինն ու կարեւորը։ Թուրքիան եւ Ադրբեջանը մեծ պատերազմ սադրելու մտադրություն եւ ռեսուրսներ չունեն գոնե այս պահին։ 

Բայց կոնկրետ Հայաստան – Ադրբեջան սահմանի վրա հրադադարի խախտումն ու լարվածության սադրումը նպատակ էր հետապնդում մի կողմից՝ խայթել Մոսկվային, մյուս կողմից՝ ի ցույց դնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա որոշակի խնդրահարույց իրավիճակը, որովհետեւ Հայաստանի պետական սահմանը նաեւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտին է։ 

Այս շրջանում հրադադարի խախտումների դեպքում Հայաստանը իրավասու է արձագանք սպասել ռազմաքաղաքական դաշինքից, որին անդամակցել է, կամ դիմել համապատասխան աջակցություն ստանալու համար։ Չեղավ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Հիշենք՝ Հայաստանը 2018-ին գեներալ Խաչատուրովի հետ կապված իրավիճակը անմտորեն հրահրելուց հետո նախատեսվածից 2 տարի ավելի շուտ զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից՝ առաջացնելով նաեւ Մոսկվայի բացահայտ դժգոհությունը։ 

Ըստ այդմ, նոր իրավիճակում ՀԱՊԿ-ին ուղղված որեւէ կոչ կամ դիմում կարող էր դաշինքի մյուս անդամների կողմից առաջացնել ոչ համարժեք արձագանք՝ 2018-ի իրադրությունը հիշեցնելու ձեւով։ Մոսկվան էլ որեւէ կերպ չարձագանքեց հայ-ադրբեջանական սահմանում Բաքվի գործողություններին՝ ըստ երեւույթին ցանկանալով պաշտոնական Երեւանին որոշակի դժգոհության հերթական «մեսիջը» ուղարկել։ 

Թեպետ այս իրավիճակում Ռուսաստանն էլ իր մեղքի բաժինն ունի։ Որովհետեւ անցած տարիներին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ փաստացի հավասարության նշան դնելով եւ Բաքվին ռուսական սպառազինություն մատակարարելով՝ հենց ինքն է ստեղծել այս կացությունը։

Անկարան ու Բաքուն համոզմունք ունեն, որ Հայաստանի նկատմամբ ճնշման դեպքում Ռուսաստանի միջամտությունը կրիտիկական դրսեւորումներ չի ունենա՝ նկատի ունենալով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Մոսկվայի տնտեսական հարաբերություններն ու շահերը։ 

Սա թույլ է տալիս Թուրքիային եւ Ադրբեջանին համակարգված ռազմավարությամբ շարունակաբար ի ցույց դնել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս որոշակիորեն խոցելի վիճակը։ Պաշտոնական Մոսկվան եւ պաշտոնական Երեւանը այս կապակցությամբ մտածելու հստակ բան ունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ռուսաստան

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին