Այսօր Հոռոմի խաչմերուկում գերիների հարազատների կողմից անցկացվող բողոքի ցույցին մասնակցել է նաև ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը։ Տեղեկություններ էին տարածվել, որ նրա ոտքը վնասել են, սակայն ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ պատահար է տեղի ունեցել, ոստիկանապետը կանգնած է եղել քարին, սայթաքել է, ոտքը ոլորվել, այս պահին հետազոտվում է։ Նշենք, որ մարզի ճանապարհները դեռ փակ են։ Հենց նոր տեղեկացանք, որ փակել են նաև Աշոցք֊Գյումրի միջպետական ճանապարհի Վարդաղբյուրի հատվածը։