f

Անկախ

Ագրարային համալսարանում բացվել է արհեստական սերմնավորման մուլյաժներով կահավորված լսարան


Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) ապրիլի 8-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» (ՀԳՌԿՄ) 2-րդ ծրագրի շրջանակում բացվել է արհեստական սերմնավորման մուլյաժներով կահավորված լսարան։

Էկոնոմիկայի նխարարությունից հայտնում են, որ լսարանի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը եւ Տիգրան Գաբրիելյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը, ՀԱԱՀ ներկայացուցիչներ։

Լսարանը համալրված է լինելու գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման մի շարք մուլյաժներով` ծննդագիտության դասընթացները բարձր մակարդակով անցկացնելու համար։ Մուլյաժները պատրաստված են հաշվի առնելով կենդանիների անատոմիական առանձնահատկությունները, նորարարական նյութերի եւ էլեկտրասնուցման շնորհիվ դրանք ստեղծում են իրական օրգանների տպավորություն:

Օգտագործելով նմանատիպ մուլյաժներ` այլեւս կարիք չի լինի ուսուցողական նպատակներով սպանդանոցից բերել սպանդի ենթարկած կենդանիների օրգաններ, որոնց պահպանման եւ օգտագործման ժամկետները խիստ սահմանափակ են եւ պահանջում են հատուկ պայմաններ:

ՀԳՌԿՄ2 ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել արհեստական սերմնավորման եւ անասնաբուժական գործիքներ, ուսումնական սարքավորումներ, մանրադիտակ՝  նախատեսված կենդանիների սերմնահեղուկի ստուգման համար: Նախատեսվում է նաեւ ձեռք բերել շուրջ 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի համակարգչային սարքավորումներ։

Հետագայում այս մասնաշենքում կստեղծվի մեծ կարողություններով հագեցած անասնաբուժության գիտակրթական ժամանակակից կենտրոն։

Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի խոսքով՝ այս ուսուցողական նյութերի միջոցով ուսանողները նախ կսովորեն կենդանիների հետ ճիշտ վարվել ու աշխատել բնականին շատ մոտ մուլյաժների վրա, եւ ապա՝ նոր ձեռքբերված գիտելիքներն ու հմտությունները կիրառել կենդանի կենդանիների վրա։

«Այս լսարանը նախատեսված է ոչ միայն ուսանողների, այլեւ մասնավոր անասնաբույժների համար, որոնք կցանկանան շարունակական ուսուցում անցնել եւ ընդլայնել իրենց գիտելիքները», - նշել է Տիգրան Գաբրիելյանը։

Նա նաեւ տեղեկացրել է, որ այն մասնաշենքը, որում բացվել է լսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հատկացրել է հիմնականում անասնաբուժական հատվածի համար, որպեսզի իրականացվի ուսուցում ոչ միայն ուսանողների, այլեւ պրակտիկ անասնաբույժների համար, ովքեր կցանկանան ձեռք բերել արհեստական սերմնավորման, վերարտադրողականության, ծննդօգնության եւ այլ հմտություններ։

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդգծել է նմանատիպ սարքավորումների ներդրման կարեւոր նշանակությունը, քանի որ դա թույլ կտա ուսանողներին չկտրվել իրականությունից եւ ձեռք բերել պրակտիկ գիտելիքներ, որոնք նրանց հնարավորություն կտան մասնագիտական շուկայում ունենալ մեծ պահանջարկ։ 

Նույն օրը ՀԳՌԿՄ ծրագրի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում բացվել է Անասնաբուժական եւ գյուղատնտեսական սպասարկման կենտրոն:

Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առուստամյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը եւ պաշտոնատար այլ անձինք։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին, Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդգծել է նման կառույցների կարեւորությունը գյուղատնտեսության զարգացման գործընթացում:

«Մենք այսօր, այս համայնքում անասնաբուժական եւ գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի հիմքը դրեցինք։ Նմանատիպ ենթակառուցվածքները երաշխավորում են, որպեսզի անասնաբուժական եւ գյուղատնտեսական ծառայությունները զարգանան Հայաստանում, մուտք գործեն մասնավոր ծառայությունների մատուցման շուկա, ինչպես նաեւ ապահովեն գյուղատնտեսական սարքավորումների եւ  խորհրդատվության հասանելիությունը համայնքում եւ մարզում։ Տեղի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ հարեւանությամբ գործում է անասնաշուկա եւ բավականին մեծ պահանջարկ կա նաեւ նմանատիպ ծառայությունների», - նշել է նա։ 

Մասնագիտացված կենտրոնը նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմանը եւ ֆերմերային տնտեսությունների զարգացմանը, ինչն, իր հերթին, խթանելու է Հայաստանում անասնապահության ոլորտի զարգացումը: 

Կենտրոնը տեղի գյուղացիական տնտեսություններին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու գյուղատնտեսների եւ միջազգային ընկերությունների միջեւ, որոնք տրամադրում են պարագաներ, սարքավորումներ եւ տեղեկատվություն անասնապահության կառավարման զարգացման նոր տեխնոլոգիաների վերաբերյալ։

Կենտրոնը հագեցած է լինելու արհեստական սերմնավորման եւ անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով եւ գործիքներով։ Այն էական դեր է խաղալու  շուկայական կապերի հաստատման գործում, ինչպես նաեւ հասանելի է դարձնելու ֆինանսական ռեսուրսները տեղի ֆերմերների եւ ՓՄՁ-ների համար։ Կենտրոնը համագործակցելու է նաեւ շրջակա համայնքների անասնաբույժների եւ արհեստական սերմնավորող տեխնիկների հետ:

Հիշեցնենք, որ ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի շրջանակներում սա արդեն երկրորդ կենտրոնն է․ առաջինը բացվել է Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում։

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Արագացված ատեստացիայի հնարավորությունը ձևական էր, չի կարելի համարել, որ ինչ-որ բան արեցին մեզ համար. գործազուրկ դարձած մանկավարժ
Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ)
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան
Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Ավելին
Ավելին