f

Անկախ

«Մի անգամ դպրոցում»․ ֆիլմ, որ պարտավոր են դիտել բոլոր դպրոցականները


Շուտով մեծ էկրան կբարձրանա «Մի անգամ դպրոցում» մանկապատանեկան կատակերգությունը։ Բովանդակային առումով այն նորույթ է հայկական ժամանակակից կինոկատակերգության ոլորտում և  կարևոր մեսիջներ է հղում դպրոցահասակ երեխաներին։

Ֆիլմի գլխավոր դերերում հայտնի դերասաններ են՝ Մկրտիչ Արզումանյան (Մկո), Վահագն Գալստյան, Արփի Գաբրիելյան, Ռաֆայել Երանոսյան և ուրիշներ: Ֆիլմի ռեժիսորը Հարություն Խալաֆյանն է: Ֆիլմը նկարահանել է «Պերսոնաժ ֆիլմս» ընկերությունը:

Ընկերության հիմնադիր, պրոդյուսեր Տիգրան Համբարձումյանը Անկախ-ի հետ զրույցում ասաց, որ նման բովանդակությամբ ֆիլմի ստեղծման առիթ է հանդիսացել այն իրողությունը, որ այսօր ողջ աշխարհում, նաև Հայաստանում, աղավաղված է հերոսի կերպարը:

«Ժամանակակից երեխան այսօր օրվա մեծ մասն անցկացնում է ինտերնետի, սմարթֆոնի ու գաջեթի մեջ՝ կտրվելով գրքերից: Գրքի դասական հերոսն երեխաների մոտ չի ձևավորվում, փոխարենը հիմնականում ձևավորվում են ոչ ցանկալի հերոսների կերպարներ»,-նշում է նա:

Տիգրան Համբարձումյանը կարծում է, որ դրական հերոսի կերտման լավագույն ճանապարհը շարունակում է մնալ գիրքը, ուստի պետք է ամեն ինչ անել ժամանակակից երեխային գրքի հետ կապելու համար:

«Այս ֆիլմով մենք ուզում ենք ցույց տալ, որ գիրքը պակաս գաջեթ ու սմարթֆոն չէ, այն նույնպես ինտերակտիվ է, պարզապես դու պետք է ուզենաս կարդալ, պիտի բացվես գրքի առաջ, որպեսզի գիրքն էլ բացվի քո առաջ»:

Կատակերգության սյուժեն դինամիկ է, հետաքրքիր, անսպասելի լուծումներով և իհարկե ծիծաղաշարժ: Ֆիլմը գլխավոր հերոսը դպրոցական մի տղա է, որը վատ շրջապատի ազդեցության տակ բացասական վարք է դրսևորում, հաճախ հայտնվում է անախորժ պատմությունների կիզակետում ու չի սիրում սովորել: Սակայն ամեն բան փոխվում է, երբ նա իմանում է, որ իրենց դպրոցը կանգնած է փակման վտանգի առաջ: Նա ընկերների հետ փորձում է ամեն գնով կանխել դպրոցի փակումը։ Իսկ թե ինչպես, ինչ ճանապարհով ու խոչընդոտներ հաղթահարելով, արժե դիտել կինոթատրոնում:

Ֆիլմի նկարահանման արդյունքում իրականացվում է ևս մի նախագիծ, որը կոչվում է «Իսկական հերոսը»։ Դրա նպատակը նույնպես դպրոցականների շրջանում իրական հերոսի կերպարի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է և գործնականում ապացուցելը, որ ցանկացած մարդ, նույնիսկ հասարակ աշակերտը, կարող է դառնալ հերոս։ Եվ ահա նախագծի շրջանակներում երևանյան հանրակրթական դպրոցներում մեկնարկել է շարադրությունների մրցույթ՝ «Իսկական հերոսը» թեմայով։

Մրցույթում հաղթող կճանաչվի երկու աշակերտ․ մեկը՝ հիմնական դպրոցների մասնակիցներից, մյուսը՝ ավագ: Երկու լավագույններին կհանձնվի սերտիֆիկատ, որով նրանց դպրոցների բոլոր աշակերտները հնարավորություն կստանան անվճար դիտելու ֆիլմը կինոթատրոններում: Այդպիսով հաղթող աշակերտները կդառնան իրենց դպրոցի հերոսը:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն ապրիլի 20-ին։ Այնուհետև մրցույթը կանցկացվի Հայաստանի մարզերում ու Արցախում։ Ի դեպ Արցախում ֆիլմի ցուցադրության մուտքն ազատ կլինի։

«Իսկական հերոսը» ֆիլմ է, որն առաջին հերթին պարտավոր են դիտել բոլոր դպրոցականները՝ վերանայելով իրենց անհագ կախվածությունը ինտերնետից ու սմարթֆոնից և այն արժեհամակարգն ու ընկալումները, որ ձևավորում է վիրտուալ աշխարհը։ 

 

Ֆիլմ Մի անգամ դպրոցում ֆիլմեր Պերսոնա գրատա դպրոց խմբագրի ընտրանի Մկրտիչ Արզումանյան Մշակութային շաբաթ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին