Ըստ Forbes-ի տվյալների, անցյալ տարի Չինաստանի մայրաքաղաքի միլիարդատերերի թիվն ավելացել է 33-ով, և այժմ նրանք 100-ն են: Այսպիսով Պեկինն առաջ է անցել Նյու Յորքից, որտեղ ապրում է 99 միլիարդատեր:
Covid-19- ի արագ զսպումը, տեխնոլոգիական ընկերությունների և ֆոնդային շուկաների վերելքը օգնեցին Չինաստանին գրավել առաջին տեղը: Forbes-ը նաև նշում է, որ միլիարդատերերի կարողությունների ընդհանուր գնահատմամբ (80 միլիարդ ԱՄՆ դոլար) Նյու Յորքը դարձյալ առաջատար է:
Ամբողջ երկրի կտրվածքով, միլիարդատերերի թվով Չինաստանն իր 698 միլիարդատերով առայժմ զիջում է ԱՄՆ-ին, որն ունի 724 միլիարդատեր:
Ըստ Forbes- ի, անցյալ տարի 17 ժամը մեկ աշխարհում մեկ միլիարդատեր է համալրել ամենահարուստ մարդկանց ցուցակը, մեկ տարում՝ 493 սկսնակ:
Ինչպես ԱՄՆ–ի, Չինաստանի տեխնոլոգիական հսկաներն էլ ավելի հզորացան համաճարակի ընթացքում, քանի որ ավելի շատ մարդիկ են առցանց գնումներ կատարում, ինտերնետով զվարճանքի աղբյուրներ փնտրում:
Չինաստանի նոր միլիարդատերերի կեսն իր կարողությունը ստեղծել է արտադրական կամ տեխնոլոգիական ձեռնարկությունների միջոցով, այդ թվում՝ կին միլիարդատեր Քեյթ Վանգը, որը հարստություն է կուտակել էլեկտրոնային ծխախոտների արտադրությունից:
Միլիարդատերերի թվով երրորդ տեղում Հնդկաստանն է՝ 140 մեծահարուստ: Խաղաղ օվկիանոսյան Ասիայի տարածաշրջանում 1,149 միլիարդատերերի կարողությունը կազմում է 4,7 տրիլիոն դոլար, մինչդեռ ԱՄՆ միլիարդատերերինը՝ 4,4 տրիլիոն է: