f

Անկախ

Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Թուրքիայում որոշ ուժեր «ձեռնոց են նետում» իր տարածքային ամբողջականությանը


Վերջին օրերին թուրք-չինական լարվածությունը  Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում ապրող թյուրքական ծագում ունեցող ույղուրների հարցով չի մարում։

Ապրիլի 5-ին Թուրքիայի ազգայնական ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեները Twitter-ում գրառում էր արել, որտեղ հայտնել էր, որ Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի արևմտյան տարածքները «մի օր անպայման անկախանալու են»։ Ի պատասխան դրան՝ պաշտոնական Պեկինը հանդես էր եկել դատապարտող հայտարարությամբ, որից հետո Չինաստանի դեսպանը հրավիրվեց Թուրքիայի արտգործնախարարություն։

Նախօրեին էլ լարվածությանը միջամտեց Չինաստանի փոխարտգործնախարար Զաո Լիջիանը։ Վերջինս հայտարարեց, որ Թուրքիայում որոշ ուժեր ձեռնոց են նետում Չինաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ 

 

Հիշեցնենք, որ «Սինցզյան» թարգմանաբար նշանակում է «նոր սահման»: 1759թ. Սինցզյանը մտավ Չինաստանի կազմի մեջ: Այնտեղ բնակվում էին թյուրքալեզուներ (ույղուրներ, ղազախներ, ղրղըզներ) եւ մոնղոլներ: Քանի որ մշակման համար պիտանի հողը Սինցզյանում քիչ է, ուստի ագրարային վերաբնակեցումը միշտ էլ բռնության է հանգեցրել:

1862թ. Սինցզյանում սկսվում է տեղաբնակ թյուրքերի ապստամբությունը, որի արդյունքում շրջանը Չինաստանից առանձնանում է: 1874թ. չինական բանակը ճնշում է մահմեդականների ապստամբությունը: Վերջին հարյուր տարիների ընթացքում ույղուրներն առնվազն երեսուն անգամ ապստամբել են Չինաստանի դեմ: Վերջին շրջանում անջատողական ուժերը հատկապես մեծ աջակցություն են ստանում Թուրքիայից:

Ույղուրների /չինարեն` հպատակ/ թվաքանակի վերաբերյալ հստակ տվյալներ չկան: Ուսումնասիրողներից ոմանք, հատկապես թուրք պատմաբանները, նրանց թիվը հասցնում են 60-80 միլիոնի, թեեւ չինական աղբյուրները խոսում են ընդամենը 15-16 միլիոնի մասին:

Չինաստան Չինաստանի ԱԳՆ Թուրքիա Աշխարհում

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին