f

Անկախ

Դիանա Ադամյանը և Աստղիկ Ղուկասյանը հանդես կգան կամերային համերգով


Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ապրիլի 8-ին, ժամը 19:00 կկայանա կամերային երաժշտության համերգ, որի ընթացքում ելույթ կունենան բազմաթիվ մրցույթների հաղթողներ ջութակահար Դիանա Ադամյանը և դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Համերգային ծրագրում ընդգրկված են Լ.Վ. Բեթհովենի, Է. Գրիգի, Ք. Սեն-Սանսի, Մ. Ռավելի, Է. Բաղդասարյանի ստեղծագործությունները։ Համերգն անցկացվում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։ 

Ջութակահար Դիանա Ադամյանը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է: 2020թ. հունիսին մասնակցել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին և արժանացել 1-ին մրցանակի: 2018թ. ապրիլին mասնակցել է Յեհուդի Մենուհինի անվան ջութակահարների միջազգային մրցույթին (Ժնև)՝ արժանանալով 1-ին մրցանակի: 2018թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի: 2015թ. դեկտեմբերին մասնակցել է Պ. Ի. Չայկովսկու անվան IX միջազգային պատանեկան մրցույթին և արժանացել է 2-րդ մրցանակի: 2014թ. դեկտեմբերի 25-ին Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրաչյա Բոգդանյանի 100-ամյակին նվիրված ջութակահարների միջազգային մրցույթ-փառատոնին արժանացել է 1-ին մրցանակի: Մասնակցել է պրոֆ. Անա Չումաչենկոյի, Լեոնիդաս Կավակոսի, Պինկաս Ցուկերմանի վարպետության դասերին: Ելույթներով հանդես է եկել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում: Դիանան «Հայաստանի նոր անուններ» ծրագրի մասնակից է: Սկսած 2012թ. գործունեություն է ծավալում Հայկական բարեգործական ընդհանուր միության և «YerazArt» հիմնադրամի (Բոստոն, ԱՄՆ) հովանու ներքո:

Դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը 7 տարեկանից հանդես է եկել մենահամերգներով: Բազում միջազգային մրցույթների դափնեկիր է: 2008 թ. մասնակցել է Գ.Սարաջյանի անվան հանրապետական մրցույթին (1-ին մրցանակ): 2009 թ. , 2013 թ. մասնակցել է Ա. Բաբաջանյանի անվան հանրապետական մրցույթին (2-րդ մրցանակ, 1-ին մրցանակ չի շնորհվել): 2011 թ. մասնակցել է Թբիլիսիում կայացած պատանի երաժիշտների միջազգային մրցույթին` արժանանալով դափնեկրի կոչման և 4-րդ մրցանակի: 2016 թ. մասնակցել է Գերմանիայի Աախեն քաղաքում անցկացվող ClaviCologne միջազգային մրցույթին և արժանացել 3-րդ մրցանակի: Նույն թվականին մասնակցել է ԱՊՀ երկրների կազմակերպած Դելֆյան խաղերին՝ արժանանալով 3-րդ մրցանակի: 2019թ. մասնակցել է Armenia International piano competition-ին (4-րդ մրցանակ): 2020 թ. մասնակցել է Viva music օնլայն միջազգային մրցույթին (1-ին մրցանակ): Արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի: Հանդիսացել է Վլադիմիր Սպիվակովի և «Նոր անուններ» միջազգային հիմնադրամների կրթաթոշակառու:

Հայաստանի պետական կամերային նվագախումբ

Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Ավելին
Ավելին