Սիրիական Ալ-Հասակե նահանգում գտնվող թուրքական ռազմաբազայի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել կամ վիրավորվել է ավելի քան տասը թուրք զինվորական: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով դեպքի վայրում գտնվող աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն։
«Ալ-Հասակեում թուրքական ռազմաբազայի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում 12 թուրք զինվոր է զոհվել և վիրավորվել», - ասել է աղբյուրը:
Մարտի 23-ին Սիրիայի Դեյր Զոր նահանգում գտնվող ամերիկյան հենակետը հրթիռակոծման ենթարկվեց: Լրատվամիջոցները հայտնում են ԱՄՆ զինված անձնակազմի շրջանում զոհերի մասին, սակայն ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան հերքում է զոհերի մասին տեղեկությունը: