f

Անկախ

Նոյեմբերի 9-ից հետո իշխանությունը բանավոր ցուցումներով Կուբաթլուի և Զանգելանի հատվածներից հեռացրել է զորքը․ Ս. Օհանյան


Վերջին պատերազմի պարտության պատճառներից մեկն այն է, որ բանակն իր թիկունքն ամուր չզգաց։  Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, Սեւան քաղաքում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Այնտեղ, որտեղ բանակ եւ ժողովուրդն միասին են, նրանք անպարտելի են։  Բանակի համար մենք ամուր թիկունք չկարողացանք ապահովել։ Հայոց պատմության ընթացքում կարմիր թելի նման անցել,  եւ մեզ է փոխանցվել այն սկզբունքը, որ հայ ժողովուրդը վտանգի պահին միշտ միասնական է եղել։ Այս իշխանությունների օրոք այդ գաղափարը ջախջախվեց։ Իշխանությունների ոչ գրագետ գործողությունների արդյունքում մենք չկարողացանք մոբիլիզացնել բոլոր ուժերը, որպեսզի թիկունք կանգնենք բանակին եւ կարողանանք եւ մեր հաղթական ելքն ապահովենք»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր երկրի ռազմական ներուժի բաղկացուցիչ մասերն են երկրի տնտեսությունը, բանակը՝ իր զորահավաքային ռեսուրսներով, ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը․ «Դրանք երկրի հավաքական կամքն են, որով մենք կարող ենք մեր երկիրը զարգացնել եւ անվտանգ պահել։ Այն երկրները, որտեղ տնտեսությունը զարգացած է, կարողանում են հավելյալ արժեք ստեղծել մեծացնել բյուժեն եւ հատկացումներ անել բանակի համար»։

Ըստ Սեյրան Օհանյանի 30 տարիների ընթացքում Հայաստանը բավականին ձեռքբերումներ ունեցել, եղել են նաեւ թերություններ։

«2018 թվականից այս կողմ այս իշխանությունների անգրագետ ղեկավարման արդյուքնում այդ բոլոր արժեքները ոչնչացվեցին եւ ոտնահարվեցին, իսկ թերությունները բազմապատկվեցին, այն պատճառովներով, որոնք ընդդիմություն եղած ժամանակ իրենք քննադատում էին։ Մեր մտահոգությունները, ոչ թե միայն նրանում են, որ մենք պարտություն կրեցինք, այլ որ ճիշտ ղեկավարում չկա այսօրվա իշխանության կողմից։

Ոչ ճիշտ ղեկավարման արդյունքում մենք ունեցանք պատերազմ, ոչ ճիշտ ղեկավարման ընթացքում ունեցանք պարտություն, պատերազմի ընթացքում այդ պարտությունը խրախուսեցինք, դատական իշխանության կողմից օրինականություն չհաստատեցինք, եւ այդ պարտությունները շարունակվում են։

Ես ունեմ ճշտգրիտ տվյալ, որ նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարությունից հետո մեր իշխանությունը բանավոր ցուցումներ է տվել Կուբաթլու եւ Զանգելան, այսինքն՝ Սյունիքի ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներից հեռացրել է զորքերը՝ առանց որեւէ սահմանազատման»,- նշեց Օհանյանը։

Սեյրան Օհանյան Հայրենիքի փրկության շարժում

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին