f

Անկախ

Այս 44 օրը պատերազմ չէր, սպանդանոց էր, հազարներով երիտասարդներ կոտորվեցին. մենք սա ներելու՞ ենք. Վազգեն Մանուկյան


Երբ գալիս էինք Սևան, ինձ մի մեծահասակ մարդ մոտեցավ ու հարցրեց, թե ինչ արեցինք այս երկրի հետ, ու ասաց, որ ինչ տեսնում ենք կոմունիստների ժամանակ է կառուցվել, էդ ժամանակ աշխատում էին, ապրում էին, իսկ դուք ի՞նչ եք արել: Երկու տարի առաջ ես իրեն կպատասխանեի, որ երկրի ներսում շատ թերություն կա, մենք թույլ ենք տվել, որ զորբաները առաջ գնան մեր երկրում, բայց մենք նաև հաղթանակներ ենք ունեցել: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«5000 ժողովուրդ աշխարհի երեսին ուզում են պետություն ունենալ, իսկ գոյություն ունի միայն 200 պետություն, որից մեկը մենք ենք: Մենք կառուցեցինք մի բանակ, որն ամենամարտունակն էր Անդրկովկասում, մենք կարողացանք հետ վերցնել մեր հայրենիքի մի հատվածը, որը կոչվում է Արցախ,  հպարտությամբ դա կասեի: Բայց այս 44 օրվանից հետո ես պատասխան չունեմ, այն ինչ կատարվեց 44 օրվա ընթացքում պատերազմ չէր, մենք պատերազմ տեսել ենք 1992-94 թվականներին, երբեմն պարտվում էինք, նահանջում էինք, հաղթում էինք, առաջ էինք գնում, կորցնում էինք, նորից հետ էինք վերցնում, ամբողջ ժողովուրդը մասնակից էր այդ պատերազմին մենք գիտեինք, թե զորքը որտեղ է կանգնած, երբեմն հանրահավաքներ էինք անում ու պարտադրում էինք իշխանություններին այս կամ այն որոշումն ընդունել, փոխում էինք Պաշտպանության նախարարին:

Բայց այս 44 օրը պատերազմ չէր, սպանդանոց էր, փակված էին բոլոր տեղեկատվական միջոցները, ոչ մի ճիշտ ինֆորմացիա չի ստացել ժողովուրդը, իրար հետևից հազարներով երիտասարդներին քցում էին կրակի տակ, ու մենք մտածում էինք, որ հաղթում ենք, բայց ամեն օր մենք պարտվում էինք: 90-ականներին, եթե 100 զոհ էինք ունենում, դա արդեն մեծ իրադարձություն էր մեր ժողովրդի համար, իսկ այս պատերազմում հազարներով կոտորվեցին: Մենք սա ներելու՞ ենք»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Վերջինս անդրադառանալով առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ասաց, որ ներկա պահին անընդունելի է ընտրություն կազմակերպելը, այս պահին պետք է իշխանություններին հեռացնել:

«Սա ոչ թե վատ իշխանություն է, որը պետք է փոխել ընտրությունների միջոցով, այլ ձեր սիրտը պետք է ատելությամբ լցվի այս իշխանությունների նկատմամբ: Իրենք մեր հայրենիքը ոչնչացրին և շարունակում են ոչնչացնել, և միակ ճանապարհը միասին սրանց քշելն է: Ես ընտրություններ չեմ ընդունում, ընտրությունը այն է, որ երբ վատ իշխանություն է լինում, ավելի փորձված իշխանություն է գալիս դրան փոխարինելու, սա ընտրություն չի, մենք ապագա սերունդներին պետք է ապացուցենք, որ չենք ներում դավաճանություն, նենգություն, այն ինչ կատարվեց մեզ հետ, և դա պետք է կատարի ոչ թե տաս հազար, քսան հազար մարդ, որ հավաքվում են Երևանի հրապարակներում, այլ պետք է կատարի մեր ամբողջ ժողովուրդը, և դրանից հետո մենք կզգանք, որ մենք արժանապատվություն ենք վերականգնում, որովհետև պատերազմում միայն հող ու զինվոր չենք կորցրել, մենք ամբողջ աշխարհում նվաստացած վիճակում ենք: Կա արժանապատիվ պարտություն, բայց այն ինչ կատարվեց մեզ հետ ամբողջ աշխարհում դրանից հետո մեզ արհամարհանքով են վերաբերում»:

Ըստ Մանուկյանի՝ Գերմանիան էլ պարտվեց 2-րդ համաշխարհային պատերազմում, բայց կարողացավ մինչև վերջ մաքրվել ֆաշիզմից և գնալ առաջ:

«Մեզ պետք չի ընտրություններով գնալ առաջ, մենք պետք է զոռով քշենք այս իշխանություններին, ինչքան շուտ քշենք, այնքան ավելի հարգանք կունենանք մեր նկատմամբ: Հիմա էլ ասում են ճանապարհներ են բացվել, այսինքն դուք հատուկ պարտվեցիք պատերազմում, հազարավոր զոհեր տվեցիք, որ ճամապարհ բացե՞ք, այդպես է ստացվում, ու այդ ճանապարհներից մի երկու զոռբա նորից հարստանալու են, ամբողջ գյուղատնտեսությունը ոչնչանալու է, որովհետև գյուղատնտեսական ապրանքները ավելի էժան են Թուրքիայում, քան Հայաստանում»,-նշեց Մանուկյանը:

Սևան Հայրենիքի փրկության շարժում Վազգեն Մանուկյան Տեսանյութեր

Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
Ավելին
Ավելին