f

Անկախ

Ես քեզանից վախենում եմ, Հրանտ, որովհետև քո առաջարկածը Նիկոլի արածի շարունակությունն ա


Բարև,Հրանտ։ Մեր խոսակցությունը չստացվեց։ Դու հարցիս չպատասխանեցիր։ Ես քեզ հարցնում էի՝ ո՞րն ա հիմնավորումը, երբ պնդում ես, թե մեր շահը ռուսի շահին հավերժորեն հակասում ա, իսկ թուրքի շահի հետ, հակառակը, համընկնում ա՝ ընդդեմ ռուսի։ Դու չպատասխանեցիր, դու զանազան ձևերով հաջողացրիր ցրել խոսակցությունը։

Լավ, ասենք ես մասնագետ չեմ, պատմաբան չեմ, քաղաքագետ չեմ, դրա համար չես ուզում ինձ հետ բանավիճել։ Բայց չէ՞ որ դու մասնագետների հետ էլ չես բանավիճում։ Հայաստանում կան չէ՞ թուրքագետներ, արևելագետներ, տարածաշրջանային զարգացումներին տեղյակ քաղաքագետներ։ Որքան գիտեմ, հայ-թուրքական հարաբերությունների հարցում իրանց մեծ մասը, եթե ոչ բոլորը, քո կարծիքից շատ տարբեր կարծիք ունեն։ Ուրեմն ինչո՞ւ դու իրանց հետ չես բանավիճում։

Փոխարենը դու հիմա առավոտից իրիկուն հարցազրույցներ ես տալիս և զբաղված ես «խոսենք թուրքի հետ» թեզիդ քարոզչությամբ։ Եվ որովհետև քարոզչությամբ ես զբաղված, տակտիկական նկատառումներով դեռ չես խոսում թուրքերի հետ ձեռք-ձեռքի տալու և ռուսի դեմ միասնական դաշինք-պատնեշ կազմելու մասին, ավելի համեստ բաներից ես խոսում, օրինակ ասում ես՝ կարևորը մի տեղ թուրքի հետ նստենք խոսենք, սկզբի համար թեկուզ եղանակից խոսենք։ Շատ ռոմանտիկ ա։ Բայց ես քեզանից արդեն վախենում եմ, Հրանտ։ Առանց կատակի։ Լուրջ վախենում եմ։ Ես վախենում եմ մտածողության քո ձևից։

Պատերազմի ժամանակ դու ֆեյսբուքում գրառումներ էիր անում, որոնցում ոգևորությունը հասնում էր երկինք։ Քո գրառումները հսկա լսարան ունեին, մենակ լայքերի թիվը հաճախ հազարից անցնում էր։ Դու ասում էիր՝ հաղթելու ենք։ Հետո եղավ էն ինչ որ եղավ։ Մեր գլխին փլվեց հսկա պարտությունը։ Դու մի գրառում արեցիր, որ կոչվում էր՝ «Վերջին կայազորը»։ Դրանում ասում էիր՝ «․․․․ պարտվել է ամբողջ հայկական քաղաքականությունը իր բոլոր տարատեսակներով՝ սկսած 1994-ից ցայսօր ․․․․Նախ՝ էս էջը պետք է ․․․․ փակենք, շրջենք, դեն նետենք: Այնտեղ չկա այլևս ոչ մի կենդանի բան․․․․ Ոչ մի հին ճանապարհ․․․․ Ոչ մի կուսակցականություն: [ Մեզ պետք են ] Իրական, կենդանի, ժողովրդական թիմեր: Նոր տիպի դաշնակիցների փնտրտուկ աշխարհում: Ոչ թե պետությունների մասին է խոսքը, այլ խմբերի, հոսանքների․․․․ Մեր հենքը՝ հայ ժողովրդի առողջ բնազդը»/ ընդգծումներն իմն են/։ Նոյեմբերի 12-ի էս գրառումիցդ հետո դու ամիսներով կորար ֆեյսբուքից, հետո փետրվարին վերադարձար և սկսեցիր խոսել «հայ-թուրքական վանդակից»։ Հենց «Փախչել ռուս-թուրքական վանդակից» վերնագրված տեքստում էլ կար էն պնդումը, թե «Ռուսաստանի համար Արևելյան Հայաստանի անկախությունը միշտ էլ՝ ժամանակավորապես միայն ընդունելի չարիք է: Թուրքիայի համար՝ Կովկասի և Արևելյան Հայաստանի անկախությունը՝ պատնեշ ռուսական ծավալման դեմ»: Ու երբ ես խնդրեցի քեզ հիմնավորել խիստ տարօրինակ էս պնդումը, դու ասեցիր թե հիմնավորումդ նախորդ տեքստերիդ մեջ կա։ Իսկ նախորդ տեքստերդ մեր պատմական անցյալին էին վերաբերում։ Եվ էնտեղ երբեմն բացահայտ, երբեմն տողատակով կրկնվում էր հայտնի էն թեզը, թե 1915-ին թուրքերը մեզ չէին կոտորի, եթե մենք ռուսների գործիքը չդառնայինք։ Սա 1915-ի մասին թուրքական հիմնական թեզն ա։ Էս թեզը կրկնողներն իհարկե հեչ պարտադիր չի թուրքական գործակալ լինեն։ Էս թեզը կրկնում էր, օրինակ, Գուրգեն Մահարին իրա «Այրվող այգեստանների» առաջին տարբերակում։ Էս թեզը կրկնող հայերը հաճախ ունենում էին քաղաքական-գաղափարական դրդապատճառներ, բայց գլխավոր պատճառը կարծում եմ հոգեբանական էր—կա «Ստոկհոլմյան սինդրոմ» կոչվող հայտնի ֆենոմենը, երբ զոհը սկսում ա արդարացնել դահիճին և մեղադրել իրեն։ Գուրգեն Մահարու դեպքում, դաշնակցականներին մեղադրելու սովետական գաղափարական միտումից առավել, ինձ թվում ա գործում էր հենց էս ստոկհոլմյան սինդրոմը։ Ու էսօր էլ, մեր գլխին փլված պարտությունից հետո, էդ սինդրումը հաստատ գործում ա հայաստանցիներիցս շատերի մեջ։ Եվ քո քարոզչությունն էս կոնտեքստում կարող ա չարագուշակ դեր խաղալ, Հրանտ։

Հայ-թուրքական հարաբերությունների հարցը իսկապես ակտուալ հարց ա, իսկապես քննության կարիք ունի։ Բայց դրա քննարկումը պետք ա կատարվի էսօրվա իրողությունների սթափ ու բանական գնահատման տիրույթում, ոչ թե անցյալի ստվերների թավուտից եկող թրթռուն էմոցիաներին տուրք տալով։ Քո դիրքորոշման մեջ մի մեծ պարադոքս կա, Հրանտ։ Դու խոսում ես անցյալը հաղթահարելու և առաջ շարժվելու մասին, բայց քո բոլոր փաստարկները հենվում են անցյալի վրա։ Դու երբեք չես խոսում էսօրվա Թուրքիայից։ Դու երբեք չես խոսում էսօրվա աշխարհից։ Փոխարենը դու հաճախ ես հղում անում «ժողովուրդ», «ժողովրդական թիմ», «ժողովրդի առողջ բնազդ» հասկացություններին։ Էդ բառերը կարդալով, ես «ժողովուրդ» բառը խորունկ սիրով սիրող պատմական անձնավորությանն եմ անմիջապես հիշում։ Չէ, անցած դարում Գերմանիայում ապրածի մասին չի խոսքս, այլ մեր կողքին ապրողի մասին ա։ Էն որ գրել էր «Երկրի հակառակ կողմը» վեպը։ Էդ վեպը իբրև թե աշխարհի շուրջը կատարվող ճամփորդության մասին ա, բայց դրանում էսօրվա աշխարհը չկա։ Դրանում կա հեղինակի պատկերացումը աշխարհի մասին, որը գունազարդ ա ու դարձդարձիկ։ Գրականագետները դրան ասում են՝ մոգական ռեալիզմ։ Մոգոնվածը ներկայացվում ա որպես ռեալություն։ Գրականության մեջ դա շատ հետաքրքիր ոճ ա։ Բայց երբ հեղինակը դառնում ա վարչապետ և մոգական ռեալիզմի ոճով վեպ ա գրում սեփական երկրի ճակատին՝ ժողովրդին օգտագործելով որպես գրիչ, մենք ունենում ենք էն ինչ ունեցանք։ Ունենում ենք աղետ․ երբ վարչապետը ոչնչացնում ա սեփական երկրի հիմնային ինստիտուտները՝ հանուն «ժողովրդի»։

Ես քեզանից վախենում եմ, Հրանտ, որովհետև քո առաջարկածը Նիկոլի արածի շարունակությունն ա։ Դու ասում ես թե մեր քաղաքական ինստիտուտները զրո են և առաջարկում ես դեն նետել քաղաքական խոսակցությունը և սկսել «ժողովրդական շարժում»։ Դու դեռ չես ասում, թե ով պետք ա լինի էդ «ժողովրդական շարժման» լիդերը, բայց դատելով քո վերջին ամիսների գրավոր և բանավոր խոսքի տրամաբանությունից, դատելով նրանից, որ դու անընդհատ ցեխն ես կոխում մեր անխտիր բոլոր քաղաքական ուժերին բայց Նիկոլից և իրա թիմից, ես հիմք ունեմ մտածելու որ քո քարոզած «ժողովրդական շարժման» առաջնորդը հենց Նիկոլը կլինի՝ քո առաջարկած հայ-թուրքական դաշինքի սրտագին կողմնակիցը։

Տխուր, շատ տխուր նամակ ստացվեց։ Բայց չէի կարող չգրել։

 

ՏԽՈՒՐ ՇԱՏ ՏԽՈՒՐ ՆԱՄԱԿ

https://marinepetrossian.com/hy/letter-to-hrant

Մարինե Պետրոսյան ՖԲ Գրառում Հրանտ Տեր-աբրահամյան Ռուսաստան

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին